ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը
Քաղաքականություն
14.02.2019 | 21:27Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ լրատվական ծառայությունից, նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաեւ քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: