Փոխհրաձգություն ԱԺ-ում՝ նուրբ և կոպիտ ակնարկներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Կառավարության ծրագրի քննարկման երրորդ օրը ԲՀԿ-ն այնտեղ ուզում է տեսնել թվեր, թե ինչպես է իրականացվելու ծրագիրը ըստ տարիների։

«Ստեղծվող աշխատատեղերի քանակը՝ ըստ տարիների և ըստ ոլորտների, նվազագույն աշխատավարձի աճը՝ ըստ տարիների»,-թվարկում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։

«Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ հասարակության վստահությունը նրա հանդեպ մեծ է, թեպետ հասարակության ակնկալիքները երբեմն չհիմնավորված են:

«Թոշակառուները և նպաստառուները իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն և այդ իրավիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ։ Հասարակության մեծ մասը, իմ անհանգստությունն այնտեղ է, որ, սկսել է կորցնել այդ վստահությունը սեփական ապագայի նկատմամբ»,- արձանագրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանն ուզում է վերջապես հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է:

«Բա լավ, բա կառավարիչներն ի՞նչ պետք է անեն, նրանք ինչի՞ համար են պատասխանատու։ Եվ հիմա էստեղ ուրիշ հարց է ծագում, բա էն ժամանակ ինչի՞ էին երեք առաջնորդները մեղավոր, որ մենք աղքատ էինք, հիմա չորրորդ առաջնորդն ասում է՝ ես մեղավոր չեմ լինելու, եթե դուք շարունակեք լինել աղքատ։ Դուք եք լինելու մեղավոր և ձեր գլուխների մեջ ա»,- իր մեկնաբանությունն է բխեցնում ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրան պատասխանելու առաջին հարվածի իրավունքը իր ձեռքը վերցրեց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը։ Նա «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին հիշեցրեց, թե ով էր ինքը հեղափոխության օրերին և ինչ էր ասում, երբ հեղափոխությանն այլընտրանք չկար։

«Ո՞րն է ձեր պլանը, ասում էին մեզ մեր գրասենյակում, մյուս գրասենյակներում քննարկումների ընթացքում, ո՞րն է ձեր պլանը, հարցնում էին մեզ, երբ մենք մարզերում էինք, երբ մենք Երևանում էինք, երբ մենք Բաղրամյանում էինք, ո՞րն է ձեր պլանը հարցնում էին մեզ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս»,- նուրբ ակնարկ է անում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից պատասխանելու իրավունք ուներ։ Նա խորհրդարանի նախագահի այս նուրբ ակնարկին չանդրադարձավ։ ԼՀԿ առաջնորդը Փաշինյանին տեղեկացրեց, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, քանի որ նրա կադրերի մի մասը Սերժ Սարգսյանի իշխանությունից է եկել։

«Ես նայում եմ 12, 13 նշանակված մարդկանց կենսագրականները, տեսնում եմ, որ հեղափոխության մասնակիցները թվային առումով զիջում են Սերժ Սարգսյանի օրոք երկրորդ պլանում աշխատած մարդկանց»,- ասում է պարոն Մարուքյանը։

Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում պարոն Մարուքյանին հասցրեց երկրորդ հարվածը։ Նա ԼՀԿ խմբակցության ղեկավարին ակնարկեց, թե ովքեր են եղել իր քաղաքական ուժի հովանավորները քաղաքականության մեջ:

«Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել։ Հլը դեմներդ նայեք, որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ։ Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետև որտեղ ձեր քաղաքական բովանդակությունն առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղը ստեղծվում ա։ Խոսում եք արտաքին քաղաքականության Հայաստանի ինքնության ու բանի մասին։ Ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք ԵՄ, ԱՄՆ դրոշները։ Բա Ռուսաստանի դրո՞շը խի չեք կախել, էլ չեմ ասում Վատիկանի դրոշը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մտադիր չէր կանգ առնել։ Նա Էդմոն Մարուքյանին կոչ արեց իր անձը չնույնացնել Սերժ Սարգսյանի և նրա ժամանակաշրջանի հետ․  «Դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, մենք ո՞նց կարանք անձերի դեմ պայքարենք, այ գնանք փոխնախարարի պաշտոններ ստանանք, ներսից պայքարենք, հիմա եկել են դարձել են հեղափոխության արբիտրաժ»։

Փաշինյանի ելույթից հետո խորհրդարանն ընդդիմադիր երկու խմբակցությունների դեմ քվեարկությամբ հանդերձ ընդունեց կառավարության ծրագիրը։ Իսկ միջանցքում Էդմոն Մարուքյանին արդեն սպասում էին լրագրողները։ Պատասխան հարվածով նա պետք է ասի, թե ինչ գործ ունի Վատիկանի դրոշը իր գրասենյակի առաջ։ «Էդ դրոշները որ դրած էր, Փաշինյանը չէր գնում ըտեղ հարցազրույց տալիս, էդ ժամանակ իրան չէին խանգարու՞մ էդ դրոշները։ Էդ որ ինքը հարցազրույց էր տալիս, որ իրան 24 ժամ լուսաբանում էին, էդ լավ կանալ էր, հենց տեսավ իրան պետք չի, Վատիկանի դրոշի կանա՞լն է։ Ձե՞ռ եք առնում» ։

Պարոն Մարուքյանը կարծում է, որ իր և վարչապետի հարաբերությունները այս հակամարտությունից չեն տուժի։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, քաղաքականություն է։

Մհեր Արշակյան