«Միշիկներն ու Սաշիկները, այսպես կոչված, հեղափոխության կառավարության թիմում են»․ Արման Բաբաջանյանը հակադարձում է Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ես չեմ թաքցրել իմ արտաքին քաղաքական նախապատվությունները և Հայաստանը դիտարկում եմ արևմտյան քաղաքակրթության ուղեծրում: Հայաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշների առկայությունն այդ ուղերձն ունի իր մեջ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ պատասխանելով վարչապետի հայտարարությանը, թե իր ընկերության մոտ տեղադրված են նշված դրոշները:

«Այդ դրոշների առկայությունը ոչ մի վայրկյան ինձ չի խանգարել հեղափոխություն իրագործած գործիչների հետ քայլել, ամեն օր լրագրող ուղարկել հեռավոր բնակավայրեր»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր նաև այդ դրոշների կողքին ավելացնել Վատիկանի դրոշը: Այս հայտարարության ենթատեքստում այն է, որ Բաբաջանյանի լրատվամիջոցը կապ ունի Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

«Վատիկանի դրոշը հեղափոխության թիմի և անձամբ վարչապետի երևակայությունն է: Ես կարծում եմ, որ Վատիկանի դրոշը, Սերժ Սարգսյանը, Միշիկը, Փիշիկը, Սաշիկը և մնացածը տեղ ունեն հեղափոխության կառավարությունում: Այն ներկայացուցիչները, որոնց մասին խմբակցության ղեկավարը նշեց, հենց Միշիկների ու նրա ջանքերով կառավարությունում տեղ գտածների առկայության մասին է խոսում: Թող Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսի: Ժամանակն է, որ ես վարչապետից անձամբ ապացույցներ պահանջեմ՝ իմ լրատվամիջոցի եւ Միքայել Մինասյանի կապերի մասին, եթե կան այդպիսիք, թող հրապարակվեն: Մինչդեռ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, որ«Հայկական ժամանակ»-ի՝ տարիներ առաջ համագործակցությունը Միքայել Մինասյանին պատկանող ընկերությունների հետ նրան նյութական դժվարություններից դուրս բերելու խնդիր է լուծել: Ա՛յ, դրա մասին կուզեմ, որ «Հայկական ժամանակ»-ի ղեկավարությունը և Նիկոլ Փաշինյանը համարձակություն ունենան բացատրություն տալ»,- ասաց Բաբաջանյանը:

Factor.am-ի դիտարկմանը, թե նույն մամուլում տեղեկություններ են շրջանառվում նաև իր և Միքայել Մինասյանի կապերի մասին, մասնավորապես՝ այն, որ նրանք երկուսն էլ սովորել են նույն հոգևոր ճեմարանում, Արման Բաբաջանյանն ասաց. «Միքայել Մինասյանն իմ կուրսեցին չի եղել: Ես երբ ընդունվել եմ, քննությունները հանձնել եմ՝ մի անգամից ընդգրկվել եմ չորրորդ լսարան, նա եղել է երրորդ լսարանում: Ես շատ շուտ ավարտել, դուրս եմ եկել, մենք ընկերներ չենք եղել, որովհետև նա այլ շրջանակի մեջ էր իրեն լավ զգում, իսկ մենք՝ հոգևոր ծառայության մեկնածներս բոլորովին այլ նախասիրություններ ունեինք»:

Մանրամասները՝ տեսանյութում: