Ասում ա՝ ոստիկանապետին չպաշտպանեցիք․ ոհմակը պետք է հարձակվե՞ր, ընտանիքի անդամներին տեռո՞ր աներ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, թե իրենց նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են «լակոտ» և իրենցից ոչ մեկը նրան չի պաշտպանում, իսկ երեկ էլ պաշտպանության նախարարին էին արդեն հաթաթա տալիս, իսկ իրենք համարձակություն չունեն զորավիգ լինելու։

«Ոհմակը պիտի հարձակվե՞ր, պադեզդներում ծեծե՞ր, իրիկունները պիտի ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեի՞ն»,-անդրադառնալով հնչեցված քննադատությանն ասաց վարչապետը։

Արձագանքելով այն քննադատություններին, որ հեղափոխություն չի եղել, Փաշինյանը հարցադրում հնչեցրեց․ «Դեմներդ ու կողքներդ նայեք, բա եթե հեղափոխություն չի՞ եղել, դուք 18 հոգով էդ դեպքում ի՞նչ գործ ունեք էստեղ նստած։ Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետև որտեղ ձեր քաղաքական բովանդակությունն առաջ էր ստեղծվում, հիմա էլ նույն տեղը ստեղծվում ա։ Խոսում է ՀՀ-ի արտաքին քաղաքականության մասին ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք ՀՀ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրոշն ու մեզ խորհուրդ տալիս արտաքին քաղաքականությունը հավասարակշռել։ Բա հավասարակշռելու համար ինչո՞ւ չեք ՌԴ-ի դրոշը կախում, էլ չեմ խոսում Վատիկանի դրոշի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան