Ալիևի ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում խաղաղության գործընթացին. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 16:39
«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 16:28
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կրայովա» հանդիպման մրցավարները
26.08.2026 | 16:17
Իրինա Յոլյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
26.08.2026 | 16:08
Ադրբեջանի ևս մեկ բուհում կսկսեն հայերեն դասավանդել
26.08.2026 | 16:03
Թշնամու ԶՈՒ-ն Սյունիքից 160 կմ հեռավորության վրա էր, հիմա որոշ տեղերում 10-15 մետրի վրա է. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում խաղաղության գործընթացին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է:

«Կարծում եմ, որ ընդհանրապես այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին, և չեն նպաստում արդյունավետ բանակցային գործընթացի մեկնարկին: Մեր դիրքորոշումն ընդհանրապես նույնն է մնում: Մենք կարծում ենք, որ եթե ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց և խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ: Այդ մթնոլորտն ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառմամբ: Հայկական կողմը երբևէ աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ ու գործողություններով: Եվ մենք հույս ունենք, որ Ադրբեջանը ևս կդադարի ագրեսիվ հռետորաբանության կիրառումը, բայց այս օրինակը, ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը դեռ չի արդարանում»,- ասաց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: