Չեմ կարծում, որ ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը չափազանց սուր էր. Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ես չեմ կարծում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը չափազանց սուր էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, որ չի պաշտպանում Հայաստանից Սիրիա մասնագետների ուղարկելու քայլը:

«Ես կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր դրդապատճառների տրամաբանությունը: Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը մեզ համար շատ կարևոր էր, սա առաջին հերթին ուղղված էր այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելուն»,- ասաց նա:

Ռուբինյանը չի կարծում, որ Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը և պետքարտուղարության հայտարարությունը կարող է խնդիրներ առաջացնել հայ-ամերիկյան հարաբերություններում: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Հայաստանից Սիրիա մասնագետների 83 հոգանոց խումբ գործուղելուն և ընդգծել, որ չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»,- ասված է պետքարտուղարության՝ լրատվամիջոցների հարցումներին տրված պատասխանում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Մանրամասները՝ տեսանյութում: