Սա ՀՔԾ-ի հերթական շոուն է․ Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ մեղադրանքի լրացման մասին

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գրիգորյանի մեղադրանքները լրացվել են, որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Factor.am-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և դրանք որակեց շինծու․ «Սա ես դիտում եմ որպես ՀՔԾ-ի հերթական շոու։ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը առաջադրված մեղադրանքները շինծու են, հնարածին, սարքովի և նպատակ են հետապնդում ամեն ինչի, բացի արդարադատություն իրականացնելուց»։

Անդրադառնալով հարկերից խուսափելու հոդվածին, Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը ընդհանրապես որևէ ընկերություն չի ունեցել, որպեսզի հարկերից խուսափելու խնդիր լիներ․ «Ինչ վերաբերվում է յուրացմանը, հայտնի սննդին, մեկ անգամ ևս փաստում եմ, որ դա, մեղմ ասած, իրականություն չէ և դատական պրոցեսի ընթացքում կարծում եմ շատ հարցերի գնահատականը կտրվի և այդ ժամանակ շատ հետաքրքիր կլինի ՀՔԾ-ի դիրքորոշումը, թե որն էր արդյոք պատճառը, որ փորձեցին նման անօրինական մեղադրանքով վարկաբեկել անձի պատիվն ու արժանապատվությունը»։

Հարցին, թե այդ դեպքում, որտեղից էր այդքան սնունդ, զինվորի բաժին մակնշմամբ պահածոներ և հագուստ հայտնվել Գրիգորյանի առանձանատանը, փաստաբանը պատասխանեց․ «Դա այլ թեմա է, դա ոչ թե հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը, այլ այն առանձնատանը, որն օգտագործվել է որպես «Երկրապահի» պահեստ։ Ամբողջ ընդունման-հանձնման ակտերը, ամբողջ ինֆորմացիան կա։ Հանրությանը ասացին ներքնաշորերի մասին, լավ եք հիշում, պատկերացրեք, որ դրանք վաղուց 80-ականներից սկսած պահված հագուստ է եղել, որը հավաքվել է «Երկրապահի» պահեստում հատուկ նրա համար, որ, եթե Աստված մի արասցե, հետագայում լինի պատերազմ, լավ իմանալով պետական ռեսուրսները, որ չորս, հինգ, վեց օր հետո կարիք կզգացվի հագուստի և այլ խնդիրների համար, դրանք ընդամենը պահեստավորվել են հետագայի համար։ Դա միայն կարող է հասկանալ այն անձը, որը պատերազմ է անցել և գիտի, որ այդ պատերազմը ցանկացած պահի կարող է չոքել երկրի առաջ»,- ասաց պաշտպանը։

Փաստաբանը կրկին պնդեց, որ Գրիգորյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և էֆեկտիվ բուժում չի ստանում։

Լիլիթ Շաբոյան