Թուրք-չինական հարաբերություններում առկա լարվածությունն աճում է

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Թուրք-չինական հարաբերություններում առկա լարվածությունը չի թուլանում։ Թուրքիայում Չինաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել և Թուրքիայում գտնվող Չինաստանի քաղաքացիներին հորդորել լինել զգոն, պահպանել անվտանգության բոլոր կանոնները. փոխանցում է ermenihaber-ը:

Լարվածությունը սկսել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի այն հայտարարությունից հետո, որով նա չինական իշխանություններից պահանջել էր փակել Չինաստանում գործող որոշ ճամբարներ, որտեղ պահվում են ույղարական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ։

Աքսոյն այդ ճամբարները որակել է, որպես «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ կալանքի տակ են գտնվում բազմաթիվ ույղուրներ, ովքեր ըստ նրա՝ ենթարկվում են կրոնական, քաղաքական ճնշումների և ձուլման քաղաքականության։

Աքսոյը նշել էր, որ այդ ճամբարների փակման պահանջը Թուրքիայի կողմից նորից բարձրացվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկում իբր սպանվել էր ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ  Հեյիթը։

Ի պատասխան դրան՝ չինական կողմը հայտարարել էր, որ նման միջամտություններով Թուրքիան մեծ սխալ է գործում: