Լևոն Տեր-Պետրոսյանն էր մեղավոր, երբ ես երեխա էի և աղքատ էինք, բա ո՞նց ստացվեց՝ հիմա պետության ղեկավարն աղքատության համար մեղավոր չէ ու այն մեր գլխում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմանում է՝ թեև իրենք արդեն երեք օր է՝ հանգիստ տեղները նստած հետևում են, թե ինչպես է ԱԺ-ում ընթանում Կառավարության ծրագրի քննարկումը, բայց ակնհայտ է, որ այն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում։

Պատգամավորը զարմանում է՝ ինչպես է ստացվում, որ կարճ ժամանակ առաջ ընդդիմադիր ուժը դառնալով իշխանություն այդքան արագ անհանդուրժող է դառնում ընդդիմության նկատմամբ և ձեռ առնում ընդդիմությանը։ «Կարծում եմ՝ շատ լավ խոսք կա Աստվածաշնչի մեջ․ ասվում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի։ Բնականաբար, գայթակղություն կար անցնել չափն ու սահմանները և կային անցնողներ, իսկ մեր գործընկերները մեզ լավ ճանաչելով գիտեն՝ չի լինում նման դեպքերում այնպես, որ մենք չարձագանքենք»,-խորհրդարանում իր ելույթի ժամանակ իր մտահոգությունները բարձրաձայնեց պատգամավորը։

Անդրադառնալով Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե աղքատությունը մարդկանց գլխում է՝ Մարուքյանը մտովի ետ գնաց և հիշեց, թե նախկինում աղքատության մեղավորներն ովքեր էին։ «Մտովի ետ եմ գնում 90-ականներ և հիշում եմ՝ երբ ես երեխա էի, աղքատ էինք, ով էր մեղավոր և միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, 2000-ականներին, երբ մենք աղքատ էինք, դրա միակ և անկրկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր: Հետո գալիս եմ մինչև 2018 թվական․ ո՞վ էր աղքատության միակ և անկրկնելի մեղավորը՝ Սերժ Սարգսյանը։ Մենք այդպես ենք սովորեցված, այդպիսին է մեր քաղաքական համակարգը և հիմա գալիս է հեղափոխության լիդեռն ու հայտարարում, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, և դուք պետք է ձեր գլխից հանեք այդ աղքատությունը և տնտեսական հեղափոխություն կլինի։ Լավ, բա կառավարիչներն ինչի՞ համար են, բա ինչի՞ էին էն ժամանակ 3 առաջնորդները մեղավոր, որ մենք աղքատ էինք, իսկ 4-րդ առաջնորդն ասում է՝ ես մեղավոր չեմ լինելու»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան