Ո՞վ է ասել, որ ապրիլյան պատերազմն ավարտվել է․ բա սա ի՞նչ արխայինություն է․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կառավարության ծրագրի որոշ կետերի՝ նշեց, որ այս փաստաթուղթը ապառազմավարական, ապահայեցակարգային փաստաթուղթ է և չի պարունակում որևէ ռազմավարական հենք, ծրագիրը չի ներկայացնում կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռահար քայլեր։

Պատգամավորրի համոզմամբ՝ ծրագրից բխում է, որ Հայաստանը առաջիկա 5 տարում նախորդ 20 տարիների նման շարունակելու է վարել ինքնամեկուսացվող, միավեկտոր տնտեսական քաղաքականություն և նոր իշխանությունը ոչինչ չի ձեռնարկելու նոր ռազմավարական գործընկերներ գտնելու, նոր դաշնակցային հարաբերություններ հաստատելու, երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու և հավասարակշռելու ուղղությամբ. «Այստեղ նկարագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանգեցնում են մի շատ վտանգավոր եզրակացության՝ մենք մեր արտաքին քաղաքականությունը շարունակելու ենք վարել՝ հաշվի առնելով ոչ թե Հայաստանի և հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելության սկզբունքով և նրա հանդեպ ինչ-ինչ պարտավորություններից: Այս տեսքով Ռուսաստանը, օրինակ, դե ֆակտո հանդես է գալիս որպես մեր արտաքին քաղաքականության խոչընդոտ և աշխարհի հետ հարաբերվելու չարաբաստիկ պրիզմա, որը նախորդ իշխանության արատավոր արտաքին քաղաքականության արտահայտությունն է»:

Անդրադառնալով Կառավարության ծրագրում արցախյան հարցի կարգավորմանը՝ Բաբաջանյանը նշեց, որ այդ բաժնում շատ են անորոշությունները, ապա հարցադրում հնչեցրեց․ «Ո՞վ է ասել, որ ապրիլյան պատերազմն ավարտվել է․ բա սա ի՞նչ արխայինություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան