Սա զրույց է վարչապետի և քաղաքացիների միջև, բայց ոչ երբեք Կառավարության ծրագիր․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Հասարակության մեծ մասը սկսել է կորցնել սեփական երկրում սեփական ապագայի նկատմամբ հավատը և այստեղ խոսքը կառավարության և իշխանության նկատմամբ վստահության մասին չէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Ես այստեղ մտավախություն չունեմ, իմ մտավախությունը սեփական ապագայի նկատմամբ վստահության նվազումն է: Մենք կարող ենք չխոսել այդ մասին, կարող ենք ուղղակի լռել կամ չնկատել, բայց դա իրավիճակ չի փոխում: Այո՛, վստահությունը սեփական ապագայի նկատմամբ սեփական երկրում, սա այն է, ինչ մենք ձեզ հետ միասին պետք է պաշտպանենք և դողանք դրա վրա: Այստեղ է, որ մեր քաղաքացին ակտիվանալու է կամ ոչ: Ինչպե՞ս անել, որ հանկարծ վնաս չլինի: Հիմա ինչպե՞ս անել, ինչպե՞ս այդ իրավիճակը պահպանել, որ հանկարծ չվնասենք: Այստեղ է իմ և ձեր պատկերացրած կառավարության հեղափոխական ծրագրի մեջ տարբերությունը»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Հայաստան ներդրումներ իրականացնելու Կառավարության պատկերացումների և ծրագրի տեսլականին, Մանե Թանդիլյանը հարց հնչեցրեց․ իսկ ինչո՞ւ պետք է օտարերկրյա որևէ ներդրող ներդրում կատարի ՀՀ-ում: «Եթե կարծում եք, որ օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը կամ դրա խոստումը միակ անհրաժեշտ պայմանն է, դա այդպես չէ: Վստահեցնում եմ ձեզ՝ յուրաքանչյուր ներդրող կարողանում է գնահատել տնտեսական վիճակը: Եվ միշտ աշխարհում լինելու են երկրներ, որոնք իմ թվարկած չափորոշիչներով Հայաստանից առաջ են լինելու: Սակայն ինչպե՞ս անել, որ ներդրողը ընտրի հենց Հայաստանը: Այստեղ է անհրաժեշտություն ունենալ այնպիսի ծրագիր և ռազմավարություն, որ կայուն զարգացում ապահովի և սպասելիքներ, ներդրողի սպասումների ու եկամուտների վերադարձ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համոզմամբ, Ազգային ժողովում քննարկվող այս ծրագիրը, կարծես թե, զրույց է վարչապետի և քաղաքացիների միջև, բայց ոչ երբեք Կառավարության ծրագիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան