ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ և ԵԱՀԿ կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։

Միջոցառմանը մասնակցություն ունեցան ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների գրասենյակների ներկայացուցիչները։

Աշխատաժողովի բացման նիստին ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը և ԵԱՀԿ սլովակյան նախագահությանը ներկայացնող ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն աշխատաժողովի բացման խոսքում կարևորեց աշխատաժողովի անցկացումը՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերափոխումներին ծանոթանալու և ՀՀ ու ԵԱՀԿ միջև անվտանգության ոլորտի բարեփոխումների ոլորտում ծրագրային համագործակցության հեռանկարները վերաիմաստավորելու առումով։ Նա նշեց, որ անվտանգության ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ԵԱՀԿ հետ Հայաստանի համագործակցության առաջնայնություններից մեկը։ Արհեստավարժ, արդյունավետ և հաշվետու անվտանգության ինստիտուտները նպաստում են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և լավ կառավարմանը։

Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ սլովակյան նախագահության հետ համագործակցությունը ԵԱՀԿ օրակարգում տարբեր ձևաչափերում անվտանգության ոլորտի բարեփոխումների թեման առաջ մղելու գործում։ Նա հայկական կողմի պատրաստակամությունը հայտնեց շահագրգիռ մասնակից պետությունների հետ կիսել անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության իր ազգային փորձառությունը։

Աշխատաժողովի մասնակիցները մտքերի փոխանակում կատարեցին անվտանգության ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի կարիքների ու առաջնայնությունների վերաբերյալ։