Ընդդիմությունը դեմ է վարչապետի մուննաթին, իշխանությունն առաջարկում է ժպտալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Կառավարության ծրագրի քննարկման երկրորդ օրը վարչապետի հետ հարցուպատասխանին հաջորդած ելույթները Նիկոլ Փաշինյանի համար սկսվեցին ամենավատ նոտաներով։

«Բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի նախագծին մոտ նախագիծ, և դուք այն անցած տարի խստագույնս քննադատում էիք՝ համարելով կենաց»,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Խնդրում եմ նաև Ձեզ, մուննաթ չգալ ընդդիմության վրա, որովհետև Դուք պարոն վարչապետ, նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք, իսկ ընդդիմությունը նախկին կոռումպացված իշխանությունը չէ Ձեզ համար»,- իր հերթին զգուշացնում է նրա կուսակից Անի Սամսոնյանը։  

«Է, գրեիք՝ դուխով ապրեք, վերջը լավ ա լինելու, դուք պրոբլեմ չունեք, ոչ մի ուրիշ բան չգրեիք»,- շարունակում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն ուզում է հասկանալ, թե ինչո՞ւ է վարչապետը կառավարության ծրագրի իրականացման պատասխանատվությունը դնում քաղաքացու վրա, որը նաև սոված է․ «Ասում եք՝ քաղաքացին թող ինքը իրականացնի նաև տնտեսական հեղափոխություն, բա կառավարությունն ի՞նչ անի, մենք էստեղ կառավարության ծրագիրն ենք քննարկո՞ւմ, թե՞ քաղաքացիական պարտականությունների օրենսգրքի նախագիծը»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, այսօր չկա մեկը, որ կուզենա ձախողված տեսնել Փաշինյանի  կառավարությանը, բայց կձախողվեն, եթե չլսեն ընդդիմության ձայնը։

«Մի բան գոնե հաշվի առնելո՞ւ եք ընդդիմության ասածներից, թե՝ ոչ, որ մենք էլ մեզ զգանք իրացված ստեղ»,- բողոքում է պարոն Պետրոսյանը։

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդդիմության փաստարկները չի հասկանում, նա չգիտի, թե ինչից են դժգոհում, ինքը ցավում է դժգոհության այս մակարդակի համար։

«Բովանդակային քննարկումներ այդպես էլ չծավալվեցին և չեն ծավալվելու, որովհետև կառավարության ծրագրի բովանդակության հետ ես ընդդիմությունից կառուցողական առաջարկներ չեմ լսել»,- իր հիասթափությունն է հրապարակում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այդպես էլ չի ընկալի Էդմոն Մարուքյանի այն դժգոհությունը, որ այս կառավարությունը նախորդ բոլորից տարբերվում է նրանով, որ ընդդիմության հետ նախապես չի քննարկել իր ծրագիրը, նա ակնարկում է, որ ընդդիմության ուզածը կուլիսային պայմանավորվածություններն են։

«Ես չեմ կարծում, որ ճիշտ է գնալ այս կուսակցության հետ ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ, քննարկումներ անել, այն կուսակցության հետ անել: Քննարկումները տեղի են ունենում, պարտադիր է գնանք իրենց սենյակներում իրենց հետ խոսե՞նք, ասենք էս ինչ կուսակցություն, արի դու կողմ քվեարկի կամ ելույթ մի ունեցի, կամ հարց մի տուր, հետո քեզ մի հատ պորտֆել կտանք, ըտենց տրամաբանության մեջ եմ տեսնում այս ամենը»,- ակնարկում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ցավում է՝ դահլիճում շատ տխուր է, ինքն իր աշխատանքից հաճույք չի զգում։

«Ժպիտ չկա մեր դահլիճում, էդ նշանակում ա մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում: Իհարկե, էստեղ լուսամուտներ չկան, ամեն ինչ արված է, որ մենք վատ զգանք մեզ, բայց մենք պետք ա փորձենք կոտրել էս իրավիճակը։ Մենք պետք է փորձենք ժպտալ և ամեն ինչ մեր ժողովրդին ասել ժպիտով»,- իր «դեղատոմսն» է առաջարկում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։

Ըստ նրա, պետք է լինել լավատես։ Ընդդիմադիր գործընկերներին նա ասում է՝ ձեզանից ակնկալում ենք լրացուցիչ ճանապարհներ, որովհետև մենք արդեն տեսնում ենք զարգացման ճանապարհը․ «Մենք չենք ակնկալում, որ դուք ուղղակի կսևացնեք այն ճանապարհները, որոնք նախանշվում են»։

Ի դեպ, իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ վերջին ամիսների հրատապ թեմա դարձած անցումային արդարադատությանը։ Նա ընդդիմությանը տեղեկացնում է, որ խոսքը լրացուցիչ դատարանների մասին չէ և ոչ էլ արտակարգ դատարանների:

«Խոսքը վերաբերում ա բացառապես հումանիտար իրավունքների խախտման արդյունքում առաջացած արտակարգ դատարաններին։ Ի՞նչ բան ա հումանիտար իրավունքները, դա էն իրավունքների խախտումն ա, որ տեղի է ունեցել պատերազմի ժամանակ։ Եթե մեր մոտ պատերազմական ժամանակ չի եղել, իսկ չի եղել, և մենք անցնում ենք անցումային արդարադատության, խոսքը վերաբերվում ա բացառապես արտադատարանական գործիքակազմին, այսինքն՝ մեր մոտ նոր դատարաններ չեն ստեղծվի»,- պարզաբանում է նախկին փաստաբանը։

Վաղը խորհրդարանում կշարունակվի կառավարության ծրագրի քննարկումը:

Մհեր Արշակյան