Լիտվայի մշակույթի նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում ներառված Կոմիտասի և Հովհ. Թումանյանի 150-ամյակների համատեքստում նախատեսված մի շարջ միջոցառումներ է ներկայացրել

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի մշակույթի նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասի հետ:

«Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը նախարար Կվիետկաուսկասին հաջողություն և արդյունավետ գործունեություն մաղթեց՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Լիտվայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունը կպահպանվի և կընդգրկի փոխգործակցության նոր ոլորտներ։

Նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասն նշեց, որ ուշադրությամբ հետևում և ողջունում է դեսպանության ակտիվ մշակութային գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով վերջերս Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Գյուրջիև» համույթի՝ Լիտվայում տեղի ունեցած համերգները, որոնք մեծ արձագանք ստացան երկրում։

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց դեսպանության առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, մասնավորապես՝ գրատպության, ցուցահանդեսների, տարբեր համերգների և մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ Դեսպանն առանձնացրեց Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում, ներկայացրեց դրանց համատեքստում նախատեսված մի շարջ միջոցառումներ։

Նախարար Կվիետկաուսկասն իր պատրաստակամությունն արտահայտեց հնարավորության սահմաններում աջակցելու դեսպանության նախաձեռնություններին»,- ասված է հաղորդագրությունում: