Բյուրոկրատական քաշքշուկների տրամաբանությունը չեմ հասկանում. «Իմ քայլի» պատգամավորը քննադատում է արդարադատության նախարարությանը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը սուր քննադատում է արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:

Նախատեսվում է լրատվամիջոցներին ազատել պետական ռեգիստրում գրանցված ընկերությունների մասին տվյալներ ձեռք բերելու համար պահանջվող երեք հազար դրամ վճարից: Սակայն ուշագրավն այն է, որ նախարարության առաջարկած նախագծով լրատվամիջոցները հնարավորություն կունենան անվճար կարգով պետական ռեգիստրից տեղեկատվություն ստանալ, եթե մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը չի գերազանցի տպագրված կամ պատճենահանված 10 էջը:

Արտակ Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալների հասանելիությունը հակակոռուպցիոն պայքարի տեսակետից շատ կարևոր գործիքակազմ է: Պատգամավորը, միաժամանակ, ասաց, որ այս նախագիծը խնդրի հատվածական լուծում է:

«Ես չեմ հասկանում, թե ինչն էր խանգարում, որ ամբողջովին հասանելի դարձնեինք: Օրենսդրության շրջանակում օրենքը շրջանցելու և տեղեկությունը հասանելի դարձնելու լծակներ կան: Օրինակ՝ մի քանի լրագրողական կազմակերպություններ կարող են իրենց հետաքրքրող ֆիրմաները բաժանել միմյանց միջև և, ըստ էության, տիրապետել բոլոր տեղեկություններին: Այսպիսի բյուրոկրատական քաշքշուկների տրամաբանությունը չեմ հասկանում: Սա հատվածական լուծում է»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց նաև, որ պետական ռեգիստրում գրանցված ընկերությունների մասին տվյալները հարկատուների վճարած հարկերի հաշվին ձևավորված աղբյուր են: «Նպատակը բաց սարքելն է, բայց սարքել բաց ու դնել սահմանափակումներ, որոնց շրջանցումն էլ նշեցի, տրամաբանական չէ»:

Factor.am-ի հարցին՝ այսինքն՝ Կառավարության այս նախաձեռնությունն ԱԺ-ի կողմից աջակցություն չի՞ ստանա, պատգամավորը պատասխանեց. «Փորձելու ենք Ազգային ժողովի միջոցով այս առումով ամբողջական լուծումներ գտնել: Սա այն խնդիրն է, որի մասին Կառավարության ծրագրում խոսվել է՝ հաշվետվողականության և թափանցիկության: Հենց այդ կոնտեքստում այս գործիքակազմն ավելի բաց դարձնելու մասին խոսվել է»:

Factor.am-ին նաև հայտնի դարձավ, որ մինչ նախարարության կողմից նախագծի հրապարակումը՝ «Իմ քայլը» խմբակցությունում ակնարկ է եղել՝ մի քանի պատգամավորով բարձրաձայնել այն մասին, որ պետռեսգիստրի տվյալները վճարովի են: Միաժամանակ, խմբակցության մեր աղբյուրները փոխանցեցին, որ նախագիծն ուշացումով է հրապարակվել, ինչն էլ քննարկումների տեղիք է տվել:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ Կառավարությունն ու ԱԺ-ն այս հարցով ընդհանուր հայտարարի չգան, Արտակ Մանուկյանն արձագանքեց. «Երբ ես վարչապետի խորհրդական էի, այս խնդրով զբաղվել եմ: Ինձ տեղյակ են պահել, որ հունվարի երկրորդ կեսին փոփոխությունների նախագիծը դրվելու է շրջանառության մեջ, ինչի մասին ես հանրությանը պաշտոնապես տեղեկացրել եմ: Հունվարի փոխարեն փետրվարին եկավ, բայց այն չէ, ինչ սպասում էինք: Առաջարկելու ենք փոփոխություններ անել»:

 

Նարեկ Կիրակոսյան