Հաճույք չենք զգում աշխատանքից, դահլիճում տխուր է անցնում. Վարազդատ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ասաց, որ պետք է նախ հստակ տալ սահմանումը, թե ո՞րն է համարվում տնտեսական հեղափոխություն, քանի որ այն տարբեր մարդիկ կարող են տարբեր ձևով ընկալել:

«Հայաստանում բացառիկ հնարավորություն ունենք՝ մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն: Մենք հստակ հայտարարում ենք, որ Հայաստանում ոչ թե կապիտալն է տնտեսական աճի շարժիչ ուժը, այլ մարդկային ստեղծարար ուժը: Հենց այստեղ է հեղափոխությունը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ պետք է հասնել նրան, որ յուրաքանչյուր ոք իր աշխատանքից հաճույք ստանա. «Պետք է ցույց տալ՝ ինչպես անել, որ մարդիկ ավելի լավ, ավելի շատ աշխատեն մեր երկրում, զգան իրենց այդ աշխատանքի մեջ, սիրեն այդ աշխատանքը, մենք էլ՝ մեր աշխատանքը: Մեր դահլիճում տխուր է անցնում օրը, եթե նկատել եք: Ժպիտ չկա, դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում: Մենք մեր աշխատանքից պետք է սկսենք հաճույք ստանալ: Իհարկե՝ այստեղ լուսամուտներ չկան, բայց պետք է սկսենք կոտրել այս իրավիճակը և դուրս գալ այս իրավիճակից»:

Կարապետյանի խոսքով՝ պետք է ժպիտով խոսել ժողովրդի հետ, ժպիտով ներկայացնել ծրագրի էությունը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։