Վարդան Ղուկասյանն առաջարկում է ոչ թե Մեղրին, այլ Գյումրին ու Սպիտակը դարձնել ազատ տնտեսական գոտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է՝ ոչ թե Մեղրին, այլ Գյումրին և Սպիտակը պետք է դարձնել ազատ տնտեսական գոտի:

«Երբ իմացանք, որ Մեղրին դարձել է ազատ տնտեսական գոտի շատ հայորդիներ վրդովվեցին: Շատ տնտեսագետներ ասում են դարձրել ենք ազատ տնտեսական գոտի, որ Իրանից ներդրումներ արվեն, մատչելի է, սահմանային գոտի է, բայց շատ ռիսկային հատված են ընդգրկել: Մենք գիտենք, որ ազատ տնտեսական գոտի ստեղծում են ոչ թե ներկրելու, այլ աշխատատեղեր ստեղծելու համար: 1996 թվականից ես ասում եմ, որ Գյումրին պետք է դարձնել ազատ տնտեսական գոտի: Երեսուն տարի է անցել երկրաշարժից, իսկ ներդրումները Գյումրիում, հավանական է, 0,1 % են: Եթե մենք կարծում ենք, թե պիտի այնպիսի դաշտ ստեղծենք, որ դրսի ներդրողները գումարները ձեռքներին խելագարված գան այստեղ ներդրումներ անեն, ցավոք սրտի, սխալվում ենք: Կարծում եմ՝ շատերն են այդպես կարծում»,- այսօր խորհրդարանում իր ելույթում ասաց պատգամավորը։

Վերջինս նշեց, որ մշտապես բարձրաձայնել է՝ մարդկանց տնակներից հանելու և նոր բնակարաններ կառուցելու անհրաժեշտությունը։ «Լավ, բնակարաններ ենք կառուցում, բայց ինչո՞ւ ենք փոշիացնում այդ գումարները: Հիմա կասեք մեկ ասում եք բնակարան կառուցեք, մեկ էլ ասում եք՝ փոշիացնում եք: Կոնկրետ մարդիկ, որ բնակարան են ստանում իրենց ապրուստը հայթայթելու համար մեկնում են Երևան կամ արտասահման: Լույսերը մարած են քաղաքի: Անիի ավերակներն է դարձնում կամաց- կամաց: Ուրիշ ինչ ձևով ներկայացնեմ, որ վատ է քաղաքի վիճակը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան