Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրերով դատավորներ են նշանակվել:
Ըստ այդմ՝
Գոռ Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: