Էներգաարդյունավետության խթանման ԵՏՄ ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ  «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» տարածաշրջանային ծրագրի Ղեկավար խորհրդի Հայաստան-Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան-Ղրղըզստան տեսաժողովը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: Հադիպման նպատակն էր Ղեկավար խորհրդի անդամներին ծանոթացնել ծրագրի հիմնական արդյունքներին, ինչպես նաև քննարկել 2019 թ. գործընկերների հետ համագործակցության ուղղությունները:

Նիստին բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարարության Էներգետիկայի վարչության Հայկ Բադալյանը:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինն իր խոսքում մատնանշեց ծրագրի յուրօրինակությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից: Ըստ նրա, ծրագիրը կարճ ժամանակահատվածում հասցրել է շատ արդյունավետ համագործակցություն հաստատել չորս գործընկեր երկրների գործընկերների հետ: Նա նաև նշեց էներգաարդյունավետության չափորոշիչների ներդրման կարևորությունը մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ մատնանշելով էներգաաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հաշվին խնայելու հնարավորությունը:

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչ Դմիտրի Ստեպանովն ընդգծեց, որ ՄԱԶԾ լուրջ գործընկեր է ՌԴ համար՝ մատնանշելով ՌԴ ֆինանսավորմամբ Հայաստանում էներգախնայողության, զբոսաշրջության և այլ ոլորտներում իրակացվող մի շարք ծրագրերը:

Տարածաշրջանային ծրագրի` 2018 թ գործունեության արդյունքները  ներկայացրեց ծրագրի ղեկավար Սուրեն Գյուրջինյանը: Ի թիվս այլ ձեռքբերումների, 2018 թ. մշակվել են էներգաարդյունավետ պետական գնումները կարգավորող իրավական և նորմատիվ ակտերի նախագծերը:

Շուկան ցածր էներգաարդյունավետության սարքավորումներից պաշտպանելու նպատակով  ծրագիրը ձեռնարկել է լուսավորության սարքավորումների էներգետիկ բնութագրերի փորձարկման լաբորատորիաների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումներով կահավորման գործընթացները:

Բնակչության շրջանում էներգաարդյունավետության մասին իրազեկման, էներգաարդյունավետ վարքի ձևավորման նպատակով ծրագիրը նախաձեռնել է մի շարք գործողություններ, որոնց թվում է դպրոցականների շրջանում էներգաարդյունավետության մասին գիտելիքի տարածմանը և պատասխանատվության ձևավորման ուղղված Вместе Ярче փառատոնը, որը կանցկացվի 2019թ-ի ընթացքում:

Նախորդ տարի ծրագրի աջակցությամբ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղըզստանից մի խումբ դպրոցականների հնարավորություն է տրվել մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում կայացած «Երիտասարդ էներգետիկի դպրոց»-ին, որի նպատակն է էներգաարդյունավետության խթանումը և էներգետիկայի ոլորտի մասնագիտութունների տարածումն ու պատանիների մասնագիտական ​​կողմնորոշումը:

Նիստի ընթացքում  Ծրագրի մասնակից երկրների շահառու պետական մարմինների ներկայացուցիչները անդրադարձան 2018 թ. Էներգաարդյունավետության պետական քաղաքականության զարգացումներին և ծրագրի կողմից օժանդակությունը:

Նիստն ամփոփվեց 2019 թ. գործողությունների և ակնկալվող արդյունքների քննարկումներով:

 

«Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագիրն ուղղված է լուսավորության, կենցաղային տեխնիկայի և ինժեներական սարքավորումների էներգաարդյունավետության ներուժի իրացումը՝ ժամանակակից նորմերի ներմուծման միջոցով:

Ծրագրի շահառուներն են Հայաստանը, Բելառուսը,Ղազախստանը և Ղրղըզստանը