Հայկ Կոնջորյանը՝ կաշառակեր պաշտոնյաների, կրծողների ու այգեպանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ Կառավարության վերջին ամիսների գործունեությունն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ տարվում է անողոք պայքար, մոնոպոլիաներ և հովանավորչություն չկա, պետության բարձրագույն ղեկավարությունը ներգրավված չէ կառուպցիոն գործարքների և կապերի մեջ, հետևաբար ստացվում է մեկ տարի առաջ բոլորիս կողմից հնչեցված տնտեսության հիմնական խոչընդոտների թոփ տասնյակի գոնե կեսը կա՛մ վերացել է, կա՛մ չեզոքացվել։

Ըստ պատգամավորի՝ Կառավարության ներկայացրած ծրագիրը հեղափոխական է, որովհետև կատարվել են հեղափոխական քայլեր։

«Ես ցանկանում եմ հիշել Տարոն Աճեմօղլուն, որն ասում է, որ պետությունները ձախողվում են իրենց ինստիտուտների պատճառով։ Բռնապետական երկրներում գոյություն ունեն կեղեքող, բացառող ինստիտուտներ, երբ իշխանությունը կենտրոնացված է մի խումբ մարդկանց ձեռքում և ավելի քիչ մարդ է ցանկանում բիզնես անել, իսկ ներառող ինստիտուտները ստեղծում են մոտիվացիաներ, որը բերում է նրան, որ ավելի շատ քաղաքացիներ որոշել են սկսել իրենց բիզնեսը։ Նախկին՝ մեկ տարի առաջվա Հայաստանում, մենք գործ ունեինք բացառող, իսկ այսօր՝ ներառող ինստիտուտների հետ»,- մանրամասնեց Կոնջորյանը։

Պատգամավորը խոսեց նաև հասարակության մոտ արժեհամակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, որի պարագայում ինչպես քաղաքացին կարողացավ կատարել քաղաքական հեղափոխություն, այնպես էլ կկարողանա իրագործել տնտեսական հեղափոխություն։ Անդրադառնալով այդ գործընթացի ապահովման համար Կառավարության դերին՝ Հայկ Կոնջորյանն ասաց․ «Կառավարությունը նման է այգեպանի, որը պետք է ապահովի համապատասխան միջավայր, որ ծառերը պտուղ տան։ Այդ այգեպանը պետք է այգին մաքրի մոլախոտերից ու փշերից, պայմանականորեն դրանք մոնոպոլիաներն են, պետք է պայքարի կրծողների և միջատների դեմ, պայմանականորեն դրանք կաշառակեր պաշտոնյաներն են»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան