Սոնա Աղեկյանը ավագանու ծեծկռտուքի ժամանակ իրեն հարվածած ՀՀԿ-ականին մոտ օրերս պատասխան հարված կհասցնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

2018 թվականի փետրվարի 13-ին Ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքից մեկ տարի է անցել։ Այդուհանդերձ, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի և 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված գործը դեկտեմբերի 28-ին կարճվել է ՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում վերհիշեց կատարվածը և ընդգծեց, որ իր պայքարը շարունակվում է։ «Քրեական գործի շրջանակներում տուժող չէին ճանաչում ո՛չ ինձ, ո՛չ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին։ Հատուկ քննչական կոմիտե հրավիրվում էի վկայի կարգավիճակով, ինչից հրաժարվում էի: Որոշ ժամանակ անց, դատարանն ինձ տուժող ճանաչեց»,- նշեց  Սոնա Աղեկյանը։

Լրագրողների հետ հանդիպմանը, նրա խոսքով, Հատուկ քննչական կոմիտեից ևս պետք է ներկա գտնվեին, սակայն մինչև վերջին օրը հստակ պատասխան չեն տվել։

Թավշյա հեղափոխությունից հետո Աղեկյանը հույս է ունեցել, որ արդարությունը կվերականգնվի։ Այդուհանդերձ, ոչինչ չի փոխվել։ «Միայն գործող դեմքերն են փոխվել։ Ամոթ է և խայտառակություն, երբ ասում ենք՝ Հայաստանում արդարադատություն կա։ Դատավորները և քննիչները կաշկանդված են»,- ընգծեց Աղեկյանը։

Ծեծկռտուքին հաջորդած մեկ տարվա ընթացքում ավագանու նախկին անդամը հանրապետականներից հորդորներ է ստացել՝ գործին ընթացք չտալ։ Այդուհանդերձ, չի պատրաստվում դադարեցնել պայքարը։ Մոտակա օրերին պատրաստվում է ծեծկռտուքի ժամանակ իր պարանոցին հարված հասցրած ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանին պատասխան հարված հասցնել։ Համոզված է, որ եթե վերջինիս արարքը քրեորեն հետապնդելի չէ, ինչպես ՀՔԿ-ից են հայտնել, ապա ինքը նույնպես անպատիժ կմնա։

 

Նելլի Մելքոնյան