Չեմ մեկնաբանի Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյանի աշխատաոճը. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
Բոլորը

Կառավարությունը մեր կուսակցության Կառավարությունն է, և ակնհայտ է, որ մենք կողմ կքվեարկենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Կասկած չունեմ, որ ես և գործընկերներս կիսում ենք այն տեսլականը, որ ներկայացված է ծրագրում»,- հավելեց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ կառավարության ծրագիրը զգուշավոր է, բացի այդ՝ Էդմոն Մարուքյանը հայտարում է, որ նախապես՝ մինչ լիագումար նիստերի օրակարգ մտնելը ծրագիրն իրենց հետ ծրագիրը չի քննարկվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դահլիճում քննարկում չէ՞: Սա է քննարկումը: Նախնական ինչո՞ւ պետք է Կառավարությունը քննարկի, թող Կառավարության մաս դառնան, քննարկեն»:

Լրագրողի հստակեցմանը, թե Մարուքյանն ասել է, որ անգամ Հովիկ Աբրահամյանի Կառավարությունն է նախապես խմբակցությունների հետ քննարկել ծրագիրը, Սիմոնյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել պարոն Մարուքյանի ասածը, որ իր համար լավ ավանդույթ էր Հովիկ Աբրահամյան վարչապետի աշխատաոճը: Ես կարող եմ ասել, որ քննարկումը հենց սա է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: