Նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գնի վերաբերյալ ՊԵԿ պարզաբանումը

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.

ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ, որոնց համար օրենսգրքի համաձայն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից,

բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր,

գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:

Հարկ ենք համարում ընդգծել, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով կարող են ձեռք բերել նաև 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:

Նախկինում գործող` 160000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների):

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019թ. փետրվարի 13-ի դրությամբ` նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել և գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում, իսկ ևս 1000 հայտ բավարարվել է, այսինքն` ներկայանալու դեպքում նրանք ևս ՀԴՄ-ները կստանան 60000 դրամով:

Մեկ անգամ  ևս հիշեցնենք, որ վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումի ձևերին և  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում` http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5606 էլեկտրոնային հասցեով: