Մինչև կրակոցը միասին մարիխուանա էինք օգտագործել․ Հայկ Սարգսյանի գործով տուժող

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանի նախաքննական ցուցմունքները։

Դատախազի պնդմամբ՝ այսօրվա և նախաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, մասնավորապես՝ կրակելուց Հայկ Սարգսյանի դիրքի, թմրանյութերի դրվագների հետ կապված։ Դավիթ Սիմոնյանն ասել էր, որ ինքն ու Հայկ Սարգսյանը միասին օգտագործել են «մարիխուանա» տեսակի թմրադեղ, տվողին նա չի հիշել։

Տուժողի նախաքննական ցուցմունքում նշվում է, որ Հայկ Սարգսյանը թմրադեղ օգտագործելուց հետո քնել է, իսկ արթնանալիս տեսել է, որ ինքն ու մեկ այլ անձ վիճում են «մարիխուանայի» համար, սպառնացել է և կրակել իր վրա։ Այսօր, մինչդեռ, տուժողը դատարանում ասաց, որ իր առաջ Հայկ Սարգսյանը թմրանյութեր չի օգտագործել։ Տուժողը նախաքննական ցուցմունքում գրել էր նաև, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո, ինքը պատմել է, որ Հայկ և Նարեկ Սարգսյաններն իրեն սպառնացել են, որ եթե Հայկի անունը տա՝ կսպանեն իրեն․ «Այդ սպառնալիքների ազդեցության տակ ես ցուցմունք տվեցի այլ մարդու դեմ՝ Արթուր Ղևոնդյանի»։

Ի դեպ, այսօր դատարանում Դավիթ Սիմոնյանն ասաց, որ ինքը չի պահանջել, որ Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նարեկ Սարգսյանին ևս պատասխանատվության ենթարկեն, մինչդեռ նախաքննական ցուցմունքում նա հակառակն էր գրել։

Դավիթ Սիմոնյանը ամենասկզբում՝ 2007թվականի ապրիլի 2-ին տված իր ցուցմունքում ասել է, որ սենյակում եղել են միայն ինքն ու Արթուր Ղևոնդյանը, վերջինս, ըստ Սիմոնյանի, քաշել է ատրճանակի ձգանն ու պատահաբար կրակել իր որովայնին։ Այդ ժամանակ Դավիթ Սիմոնյանն առհասարակ չի տվել Հայկ Սարգսյանի անունը, ասել է, որ սենյակում եղել են երկուսով, կատարվածն էլ անզգուշություն է և բողոք չունի։

Դատախազը հետաքրքրվեց, թե ինչպես է 2007թ․ ապրիլի 2-ին ցուցմունք տվել Սիմոնյանը, եթե նա այդ օրը գտնվել է անգիտակից վիճակում։ Դավիթ Սիմոնյանն էլ ասաց, որ հնարավոր է՝ ավելի ուշ է գրել, բայց այլ ամսաթվով է մակագրվել։

Դատախազը հայտարարեց, որ այս գործով պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ։

Դատախազի հարցին, թե, ի վերջո, մարիխուանա ինքն ու Հայկ Սարգսյանը օգտագործել են միասին, թե ոչ, տուժողը պատասխանեց, որ օգտագործել են․ «Մտիքցս թռել էր»։

Նախկինում Դավիթ Սիմոնյանը գրել էր, որ այս գործը փակվել է Ալեքսանդր Սարգսյանի միջնորդությամբ, որից հետո, սակայն, տուժողը այլևս նրա անունը չէր տվել։ Դատախազի հարցին, թե ինչով է պայմանավորված եղել այդ համոզմունքը, տուժողը պատասխանեց՝ ենթադրել եմ։

Լիլիթ Շաբոյան