Առյուծի անեկդոտը հիշեցի․ Փաշինյանը՝ ԼՀԿ-ական պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի համոզմամբ՝ Կառավարության ծրագրում չափելի թվերի բացակայության պարագայում գործադիրը կարող է հաշվետու չլինել Ազգային ժողովին, ինչի հետ համամիտ չէ վարչապետ Փաշինյանը։

«Մենք ունենք կառավարության տարեկան զեկույցը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Ունենք բյուջեի կատարողականը, բյուջեի նախագիծը, ունենք հարցուպատասխանի ռեժիմը: Խմբակցությունները կարող են հարցապնդումներով հանդես գալ»,- պնդում է վարչապետը, ինչին ի պատասխան պատգամավոր Խաչատրյանը հարցադրում է հնչեցնում․«Եթե վաղը որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի, դա ձեզ համար չափելի կլինի՞»։

Ըստ պատգամավորի՝ Կառավարության ծրագրում որպես առաջնահերթություն նշված է, որ որևէ ծրագրի համար պետք է սահմանվեն վերջնական կամ թիրախային այնպիսի ցուցանիշներ, ներառյալ ժամկետներ, որոնք կլինեն չափելի, հետևաբար, եթե կառավարությունն այդպիսի առանցքային մոտեցում ունի, ինչո՞ւ անհրաժեշտ չի համարել չափելի ցուցանիշները ներառել իր ծրագրում:

Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե ասվում է որ Հայաստանում 2023թ. ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափե՞լի է, թե՞ չափելի չէ: Ավելի կոնկրետ չի լինում: Ենթադրենք՝ գրեինք, որ աղքատությունը պետք է կրճատվի 7 տոկոսով։ Մեր գործունեության արդյունքում կրճատվեր 6 տոկոսով, ի՞նչ պիտի անեիք, հայտարարեիք, թե կառավարությունը վա՞տ է աշխատում, թող հրաժարական տա՞: Կամ գրել ենք, ծայրահեղ աղքատություն չպիտի լինի, բայց մեր գործունեության արդյունքում պարզվի, որ 5 % աղքատություն կա: Պիտի ասեք՝ վատ է, որ 95 տոկոսով կրճատվել է, 5 %, դեռ կա»:

Փաշինյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների ելույթը լսելիս հիշում է առյուծի մասին անեկդոտն ու պատմեց այն․ «Երբ հարցնում են՝ պատկերացրու անապատում առյուծը հետևիցդ ընկնի ի՞նչ կանես, պատասխանում է՝ ծառը կբարձրանամ, ծառ չկա, սարը կբարձրանամ, սար չկա: Պատասխանողը բարկանում է՝ հիմա դու ում կողմից ես. ի՞մ, թե՞ առյուծի: Հիմա ձեր ուզածն ի՞նչ է, որ այդ փոփոխությունը լինի՞, թե՞ չլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան