Կառավարության ծրագիրը զերծ է գաղափարական հենքից. ՀՅԴ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

Կառավարության այս ծրագիրը զերծ է գաղափարական հենքից: Փետրվարի 13-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Ծրագրի վերջնական մասում գրված է, որ այն հիմնված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի վրա, որը որևէ մեկը, ես չեմ կարծում, որ հասարակության մեջ, ներառյալ՝ դաշինքից շատերը, կարող են գաղափարախոսական ծրագիր համարել: Ինչո՞ւ, որովհետև չկա ընդգծված մոտեցում, պատկերացում»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ վատ է նաև այն, որ այս ծրագրի եզրափակիչ մասում անտեսված են արտախորհրդարանական քաղաքական ուժերը:

«Կարծեք թե երկրի կառավարության գործում այս ուժերը դերակատարություն չպետք է ունենան: Կարծեք թե Հայաստանը կառուցված է միայն հաղթող իշխող ուժից և խորհրդարանում ներկայացված մյուս ուժերից: Դա այդպես չէ»,- ասաց դաշնակցական գործիչը:

ՀՅԴ, ինչպես նաև արտախորհրդարանական մյուս ուժերը, ըստ Արծվիկ Մինասյանի, իրենց գործունեությամբ ցույց կտան, որ երկիրը պետք է կառավարվի բոլորի կողմից՝ գաղափարական, ծրագրային կոնկրետ առաջարկների, քննարկումների և լավագույն որոշումներ կայացնելու սկզբունքի հիման վրա:

Եվս մեկ կարևոր արձանագրում, ըստ Արծվիկ Մինասյանի, Կառավարության ծրագրի ուղենիշներում ամրագրված միտքն է, որ Կառավարության գործունեության նպատակը մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելն է:

«Այնուհետև թվարկվում է, թե այդ տնտեսությունը կառուցելու համար որոնք են կարևոր առաջնահերթ քայլերը: Ու ո՛չ ավելի, ո՛չ պակաս նշվում է, որ դրանում առաջնահերթ է համարվում արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումն ու շարունակական ամրապնդումը: Խորը վերլուծության արդյունքում մենք հանգում ենք այն տեսակետին, որ սա հայտնի և հայ ժողովրդի կողմից մերժված՝ առանց Արցախի խնդրի լուծման տնտեսական առաջընթաց չի լինելու բանաձևի ներկայացումն է»,- ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ եթե սխալ է ձևակերպված և Կառավարությունն այդ միտքը չի ունեցել, ապա անպայման պետք է շտկումը տեղի ունենա. «Հակառակ դեպքում՝ մենք նորից վերադառնում ենք հայտնի զիջողական քաղաքականությանը, այն էլ՝ Կառավարության մակարդակով»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: