Սիրիայի առնչությամբ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հատում է ՀՀ համար անվտանգության բոլոր սահմանները. «Սասնա Ծռեր»

Լուրեր

08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան:

Նախարարի՝ առանց շարժառիթների կատարած այս հայտարարությունը ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հատում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար անվտանգության բոլոր սահմանները: Հումանիտար անվանված ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված զորախումբը, փաստորեն, նախարարի պնդմամբ ցանկացած պահի կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը և կենսական շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են:

Կոչ ենք անում ՀՀ և արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսևորել միասնական կեցվածք և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները»: