Եթե մեր առաջարկները չընդունվեն, այլ բան չի մնում, քան դեմ քվեարկելը․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Տնտեսական հեղափոխության համար անհրաժետ են երաշխիքներ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով Կառավարությա ծրագրին։

Նա հավելեց, եթե ծրագրի մասով իրենց ներկայացված առաջարկությունները չընդունվեն, ապա իրենց այլ բան չի մնում, քան դեմ քվեարկելը։ Ըստ նրա՝ խնդիրը միայն ծրագրում թվերի բացակայությունը չէ։

«Միայն թվային թիրախների մեջ չէ խնդիրը, 3 հիմնական խնդիր կա՝ ռիսկերն ու ծրագրի կատարման երաշխիքները, ժամանակացույցով ժամկետներն ու ծրագրի իրականացման մեխանիզմները: Օրինակ, թե այս կամ այն խնդիրը ֆինանսական ինչ ռեսուրսի հաշվին պետք է լուծվի»,- նշեց նա։

Մելքումյանը դեռևս չի շտապում խոսել այն մասին, թե իրենց առաջարկների հետ կապված կառավարության դիրքորոշումն ինչպիսին կլինի ։ Նա հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել ու սպասել։ Նրա խոսքով՝ իրենց նպատակը քննադատելը չէ, իրենց հիմնական նպատակն է, որ ի շահ ժողովրդի տնտեսական հեղափոխություն լինի։ «Ծրագիրը պետք է այնպիսին լինի, որպեսզի թույլ տա խորհրդարանական գործունեության ժամանակ ծրագրի նկատմամբ խորհրդարանական պատշաճ վերահսկողություն իրականացնել: Մեր հարցադրումները գործընկերային են, մենք բարի կամք ենք ուզում ցուցաբերել ու առաջ շարժվել՝ տնտեսական հեղափոխության իրականացման համար, ինչպես նաև քաղաքական կոնսենսուս ունենալով»,- ընդգծեց Մելքումյանը։