Մենք այսօր սահմանադրականության իմաստով թերի Կառավարություն ունենք. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ներկա Կառավարությունը բոլոր մակարդակներում, ցավոք, օրենքի սահմանադրականության և իրավունքի հետ, կարծես, պրոբլեմ ունի: Փետրվարի 13-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:

«Հաճախ կա՛մ չեն ծանոթանում օրենքի կամ Սահմանադրության համապատասխան դրույթին, կա՛մ պատշաճ ձևով չեն ներկայացնում իրավական վերլուծություն, մոտեցում, որի արդյունքում մենք արձանագրում ենք, որ հաճախ տեսնում ենք իրավունքի և օրենքի տարակերպ մեկնաբանություններ, հակասող մոտեցումներ, իսկ որ ամենացավալին է՝ հաճախ նաև պարզապես անտեսում սահմանադրական նորմերի»,- ասաց Մինասյանը:

Նա վկայակոչեց Սահմանադրությունն ու Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը՝ նշելով, որ վարչապետը պարտավոր է իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Կառավարության անդամների թեկնածուների առաջարկել ՀՀ նախագահին. «Որևէ օրենքի նորմ չի սահմանում բացառություն, որ դուք կարող եք մի մասին ներկայացնել: Այսինքն՝ առաջարկության ներկայացումը վերաբերում է բոլորին»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Կառավարության անդամների 2/3-ի կազմավորումն օրենքը նախատեսում է որպես պարտադիր պայման երկու իրավական հետևանք առաջացնելու համար:

«Առաջինը, եթե 2/3-ը չնշանակվի 15 օրվա ընթացքում, ապա վարչապետը համարվում է հրաժարական տված: Եվ երկրորդ, եթե նշանակված է համարվում, այդ պահից սկսած գործում է սահմանադրական այն նորմը, որ 20 օրվա ընթացքում Կառավարությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել իր ծրագիրը: Հետևաբար՝ սա փաստում է այն մասին, որ իրավական համապատասխան խորհրդատվություն տվող անձինք, ցավոք, անտեսել են այս կարևոր պայմանը, և փաստացի մենք այսօր ունենք սահմանադրական իմաստով թերի Կառավարություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: