Թմրանյութը իրար մեջ չէինք կարողանում կիսել, Հայկ Սարգսյանը սպառնաց ու կրակեց․ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով տուժող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստին այսօր ցուցմունք է տալիս տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը՝ հայտնի Կենտրոնի Կյաժ մականունով։

Նա դատարանին հայտնեց, որ նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել Հայկ Սարգսյանի հետ, այնուհետև ներկայացրեց պատմությունը, որը տեղի է ունեցել 12 տարի առաջ․ «2007 թվականի ապրիլի 1-ին ես գտնվում էի Հայկ Սարգսյանի տան նկուղային հարկում՝ ախրանայի սենյակում։ Այնտեղ էինք ես, Հայկը և Արթուրը: Հայկը քնած էր, էդ ժամանակ Արթուրի հետ վեճ առաջացավ, Հայկը զարթնելով ասեց՝ խելոք մնա, կկրակեմ և կրակեց ինձ վրա։ Նարեկ Սարգսյանը լսելով կրակոցի ձայնը, իջավ, տարան Պռոշյանի վրա գտնվող հիվանդանոց, հանեցին աջ երիկամս, լյարդս։ Ինձ ասեցին՝ կասես, որ կրակել է Արթուր Ղևոնդյանը, հանկարծակի կրակել է ինձ վրա»։

Սիմոնյանը պատասխանելով մեղադրողի հարցին՝ ասաց, որ մտերմիկ հարաբերություններ է ունեցել նախ Հայկ Սարգսյանի հետ, ապա՝ Նարեկ Սարգսյանի։ Նա նաև հայտնեց, որ Հայկ Սարգսյանի մոտ էր գնացել ընտրությունների համար, քանի որ ինքն այդ տարածքում ընտրություններ էր ապահովում։

Տուժողը նաև նշեց, որ թիկնապահների սենյակում մնացել է մեկ ժամ, վիճաբանել է Արթուրի հետ՝ թմրանյութի հետ կապված։ «Մոտ մի ժամ գտնվել եմ թիկնազորի սենյակում, Հայկը քնած էր, ես Արթուրի հետ չեմ հիշում՝ ինչով էի զբաղված։ Վիճաբանել ենք Արթուրի հետ, չկարացինք իրար մեջ կիսել թմրանյութը։ Ցանկանում էի՝ ինձ էլ տար, Հայկը նստած քնած էր, ձեռքին առարկա չկար։ Զարթնեց և ասեց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց։ Կրակելուց հետո իմ գիտակցությունը տեղում էր, իմ հիշելով օգնեցին, տարան հիվանդանոց։ Չասաց՝ ինչով էր պայմանավորված կրակոցը։ Դրանից հետո  երեք-չորս օր անգիտակից եմ եղել, ինձ այցելել է Հայկ Սարգսյանը։ Կոնկրետ կարևոր բան չեմ հիշում, որ ասել է Հայկ Սարգսյանը։ Հարցաքննվել եմ, ասել եմ, որ կրակել է Արթուր Ղևոնդյանը, որովհետեւ սպառնացել էր Հայկ Սարգսյանը։ Իմ հիշելով՝ մենակ Հայկն էր, ասեց՝ չես ապրի, եթե չասես, որ Արթուր Ղևոնդյանն է կրակողը։ Նարեկ Սարգսյանը, որ իջավ, իմացել էր, որ Հայկ Սարգսյանն է կրակել։ Հայկ Սարգսյանը խոստացել էր ուղարկել երիկամի փոխպատվաստման, բայց չուղարկեց»։

Տուժողի ցուցմունքի ողջ ընթացքում Հայկ Սարգսյանը ժպտում էր ու հազիվ զսպում  ծիծաղը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակեց սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանին։ 33-ամյա Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին, նա մեղադրվում է սպանության փորձի մեջ․ հանցագործությունը տեղի է ունեցել 12 տարի առաջ:

Լիլիթ Շաբոյան