Մեր երկրում խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական կառավարման համակարգն է ճիշտ․ Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց ուղղեց. «Պարո՛ն վարչապետ, ես ուզում եմ իմանալ՝ մեր երկրում խորհրդարանական կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական»:

Միքայելյանի հաջորդ հարցը արտահանման ծավալների վերաբերյալ էր, արտահանման ծավալների և գյուղացու շահույթի բարձրացման, որպեսզի, ինչպես պատգամավորն ասաց, գյուղացուն միայն «6 ամիս հողի հետ չարչարվելը» չմնա:

«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց, մեր Սահմանադրության համաձայն, ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և, ենթադրենք, ես լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա, որովհետև ես, լինելով հրապարակային գործիչ, շատ անհրաժեշտ եմ համարում լինելու այսպիսի հարթակներում, լսել այս հարցերը, ու գաղափարներն անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ: Իհարկե, այնպես չի, որ նախագահն այդ առիթները չունի: Բայց այդ առիթներն ավելի պակաս ժողովրդավար են։ Օրինակ՝ պատգամավորները նախագահին հարց տալու առիթ չունեն: Ու դա շատ վատ է: Իմ կարծիքով՝ այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք որպես ժողովրդավարական երկիր»,- ասաց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։