ԱՄՆ-ը Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը. փոխանցում է ermenihaber-ը:

«Մենք անհանգստանում ենք, երբ մեր  որևէ դաշնակցին պատրաստվում են վաճառել ռուսական արտադրության պաշտպանական համակարգեր։ Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ գործարքը։ Այս ամենը շատ մտահոգիչ է։  Հուսով ենք, որ Թուրքիան ճիշտ որոշում կկայացնի»,- ասել է Հաթչիսոնը։

Նա հավելել է, որ S-400-ների մատակարարումը կարող է խոչընդոտել ամերիկյան արտադրության պաշտպանական մի շարք համակարգերի մատակարարմանը Թուրքիային։  Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերը կարող են խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգին ինտեգրվելու հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան բացի S-400-ներից ցանկանում է գնել ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգեր։ Այդ նպատակով Անկարան արդեն բանակցություններ է սկսել Վաշինգտոնի հետ։ Թուրքիայում հայտարարել էին, թե միայն S-400-ները չեն կարող ապահովել Թուրքիայի ամբողջական անվտանգությունը։