Լավ տղերքով ու ախպերներով հավաքվել ու որոշել են մի բան անեն մեր երկրում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելուց առաջ հիշեց՝ «հաղթանակն ունի բազմաթիվ տերեր, պարտությունը որբ է ու անտեր» և շարունակեց, եթե Կառավարությունը հաջողի, հաղթանակը բոլորինն է լինելու, իսկ պարտության պատասխանատուն լինելու է միայն վարչապետը, հետևաբար, տնտեսական հեղափոխության պարագայում խիստ ռիսկային են խաղի ոչ հստակ կանոնները։

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ հեղափոխական իշխանության պարագայում անհասկանալի է՝ Կառավարության ծրագրում նշված առնվազն 5 տոկոսանոց տնտեսական աճը։ «Կցանկանայի՝ տնտեսական հեղափոխության պարագայում Կառավարության ագրեսիվ տնտեսական քաղաքականություն տեսնել»,- նկատեց Բագրատյանը։

Անդրադառնալով պատգամավորի մտահոգություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ղեկավարած Կառավարությունը ոչ միայն խոսում է այդ տնտեսական հեղափոխության մասին, այլ նաև ցույց է տալիս դրան հասնելու ուղղությունները։ «Օրինակՙ գյուղատնտեսության ոլորտում մենք ասում ենք, որ մեր անասնապահությունը պետք է հիմնված լինի արտահանման տրամաբանության վրա, որովհետև շուկան անսահմանափակ է և, հետևաբար, պետք է հասկանալ, թե անասնապահության ո՞ր ճյուղով մենք կարող ենք մրցունակ լինել։ Օրինակ՝ այսօր ոչխարաբուծությունը շատ մրցունակ է։ ԵՏՄ-ն հիմա նաև Իրանի հետ ազատ առտևտրի հետ պայմանագիր է կնքել մասնավոր ընկերությունների հետ և աշխատում ենք դեպի Մերձավոր Արևելք ոչխարի մսի արտահանման համար»,- ասաց Փաշինյանը։

Խոսեով նախորդ իշխանության ժամանակ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագերի մասին՝ վարչապետը մասնավորեցրեց․ «Մինչև հիմա ներդրում ասելով ի՞նչ է հասկացել Ազգային ժողովը։ Կներեք, որպեսզի այս թեման փակվի, ես պետք է ասեմ։ Հավաքվել են լավ տղերքը ու ասել՝ իրենք բոլորը լավ տղերք են, ունեն լավ ախպերներ ու ախպոր ախպերներ։ Հիմա ներդրումները ո՞նց են բերելու Հայաստան, պետք է ամեն մեկն ասի իր ախպորը, նա էլ իր ախպորը։ Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա, կամ ախպոր ախպոր ախպեր ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան