Վարչապետը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդական Սրբուհի Ղազարյանից. խոսնակ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին վերջին աղմկահարույց գրառմանը, որը   օգտատերը ինչ-ինչ պատճառներով ջնջել է էջից: Ստորև ներկայացնում ենք նրա գրառման պատճենը:

«ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:

Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:

Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- գրել է  Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ադրբեջանցի լրագրողի հետ զրույցում փոխզիջման պատրաստակամություն հայտնած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին անվանել էր անհայրենիք, իսկ երեկ էլ Factor.am-ին տված հարցազրույցում պատգամավորը հայտարարել էր՝«Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»։

Նա, ի դեպ, նշել էր, որ եթե «իր վերադասը», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրի այլևս նման հայտարարություններ չանել, նա այդ պահանջը կկատարի։ Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը ԱԺ պատգամավոր է, և Կառավարության ղեկավարը չի հանդիսանում նրա վերադասը։