ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Թբիլիսիում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքներին

Լուրեր

28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Վրաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեի հրավերով մեկօրյա այցով Թբիլիսում է գտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից, փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բացման խոսքով հանդես է եկել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համար GIZ-ի կողմից կազմակերպված Ձմեռային ակադեմիայի աշխատանքների մեկնարկի միջոցառմանը:

«Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Տիգրան Գալստյանը շեշտել է, որ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանական աշխատակազմերի համագործակցության առկա ձեւաչափը, չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, ապացուցել է իր արդյունավետությունն ու բոլոր մասնակիցների համար օգտակարությունը:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը Վրաստանի խորհրդարանում պաշտոնական հանդիպում է ունեցել իր գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատակազմերի զարգացման հեռանկարներին եւ երկկողմ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություններին:

Որպես աշխատակազմի նորանշանակ ղեկավար-գլխավոր քարտուղար՝ Տիգրան Գալստյանը ներկայացրել է ՀՀ նորընտիր Ազգային ժողովի աշխատակազմի խնդիրներն ու դրանց լուծման իր տեսլականը:

Տիգրան Գալստյանն ու Գիվի Միկանաձեն պայմանավորվածություն են ձեռք բերել Արեւելյան գործընկերության ձեւաչափից զատ ակտիվացնել համագործակցությունը բազմակողմ այլ ձեւաչափերում եւս, նախանշել առաջիկա երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Նույն օրն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Վրաստանի Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեի հետ:

Զրուցակիցները երկուստեք ներկայացրել են խորհրդարանների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաեւ կիսվել խորհրդարանական վերահսկողության ուղղությամբ իրենց օրենսդիր մարմինների առկա հնարավորություններով ու իրացման փորձառությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: