Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող Հայաստանի և Իրանի քաղաքացիների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում օրեր տևած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Իրանի և Հայսատանի մի խումբ քաղաքացիներ ձևավորել են հանցավոր խումբ և Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաև դրանց իրացմամբ։

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, նրանք հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։
Այսպես, փետրվարի 9-ին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում հայտնաբերել ու մեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Աշոտ Շահբազյանին։ Երևանի բնակիչ, 42-ամյա Շահբազյանի խուզարկությամբ հայտնաբերվել է փայլաթիթեղե փաթեթներով ափիոն և մեթամֆետամին թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Բերման ենթարկվածը մեքենայից իրավապահներին ներկայացրել է նաև հերոինի ու մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ կաթուցիչով։
Նույն օրը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երևանի Էրեբունի համայնքում հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերման են ենթարկել Կարեն Մանուկյանին, Իրանի քաղաքացիներ 60-ամյա Մոհմմադ Թաբարսիին ու 48-ամյա Շահաբոլլահ Ռավեշինին։

 

Երևանի բնակիչ, 29-ամյա Մանուկյանը, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, իրավապահներին ներկայացրել է ափիոն տեսակի թմրամիջոց։ Մոհմմադ Թաբարսիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 70 գրամից ավելի հերոին և մետամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Տաքսի ավտոմեքենայի մեջ, որով շրջել էր Մոհմմադ Թաբարսին, ևս մետամֆետամին է հայտնաբերվել։

Իրավապահները խուզարկել են նաև նրա վարձակալած բնակարանը, որտեղ հայտնաբերվել են տարբեր քաշերով կոկաին թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված։
Շահաբոլահ Ռավեշինի խուզարկությամբ ևս թմրամիջոցներ են հայտնաբերվել՝ մասնավորապես՝ ափիոնի, հաշիշի և հերոինի նմանվող զանգվածներ։

Նախաքննական մարմնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են Շահաբոլլահ Ռավեշինի վարձակալած շինությունը, որը գտնվում է Երևանի Սևանի փողոցում։ Իրավապահները հայտնաբերել են մետամֆետամին և ափիոն թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու ծխելու հարմարանք։

Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն այսքանով չեն սահմանափակվել։ Շարունակելով իրացնել օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկությունները՝ նրանք դարձյալ փետրվարի 9-ին Ավանի Դուրյան թաղամասում հայտնաբերել ու ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Առնո Մկրտչյանին ու 37-ամյա Արմեն Կիրակոսյանին․ կասկածանքը՝ թմրամիջոց պահել և օգտագործել։

Բերման ենթարկելու ընթացքում Առնո Մկրտչյանի վարած մեքենայի սրահից տոպրակ է դուրս նետվել։ Տարածքի զննությամբ հայտնաբերված տոպրակում մետամֆետամին թմրամիջոցի նմանվող զանգված կար։ Մկրտչյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մեթադոնի հաբեր ու ծալովի դանակ։

Փետրվարի 11-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Էրեբունու բաժին բերման են ենթարկել ազգությամբ հայ, Իրանի քաղաքացի 56-ամյա մի տղամարդու։ Քրեական հետախույզների տվյալներով՝ նա ևս զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ ի թիվս այլ իրերի հայտնաբերվել է ծալովի դանակ։

Դատարանի որոշմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են նաև նրա «Մերսեդեսը», որը տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Խուզարկության ընթացքում բերման ենթարկվածն իրավապահներին ներկայացրել է մեկ տարա, որն առաջին հայացքից աղով էր լցված, բայց միայն առաջին հայացքից։
Աղով տարայում թաքցված էր պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված երկու զանգված, որոնք, ըստ բերման ենթարկվածի՝ կրիստալ կամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ են։ Զանգվածներն ընդհանուր 100 գրամից ավելի էին։
Ապօրինի թմրաշրջանառության փաստերով քրեական գործեր են հարուցվել։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և նոր հանցադրվագներ բացահայտելու ուղղությամբ։