Քննարկվել են ԱԶԲ-ի հետ գյուղոլորտում համագործակցության հարցերը

Լուրեր

10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ավագ տնտեսագետ Ռաջեշ Վասուդևանի գլխավորած պատվիրակությանը։  Հանդիպման նպատակն էր քննարկել   Բանկի առաջիկա հինգ տարիների ռազմավարության շրջանակում  գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Այս մասին տեղեկացնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության առաջնայնություններն ու հիմնական նպատակադրումները՝ մասնավորապես ընդգծելով հողերի շուկայի ձևավորման, ենթակառուցվածքների զարգացման, ապահովագրության համակարգի ներդրման,  մեխանիզացիայի մակարդակի բարձրացման, գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման, թռչնաբուծական արտադրանքի ավելացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել  Ասիական զարգացման բանկի կողմից  մի շարք ուղղություններով, այդ թվում՝ գյուղտեխնիկայի կայանների, թռչնաբուծական տնտեսությունների ֆինանսավորման ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև գյուղատնտեսական կրթության որակի բարձրացման ուղղությամբ աջակցության ծրագրերի իրականացման հարցը։

ԱԶԲ-ի պատվիրակները նշել են, որ իրենց հետաքրքրությունների տիրույթում կարող են լինել նաև ջերմոցային տնտեսությունների և պահածոների արտադրության ոլորտները, հնարավոր է համարվել նաև PPP (պետություն-մասնավոր հատված) ձևաչափով ծրագրերի իրականացումը։

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց կողմից մշակված Երկրի գործընկերության 2019-2023 թվականների ռազմավարության շրջանակում այս տարի  նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն՝ գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության հետագա  քայլերի վերաբերյալ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։