Ասում են՝ խաղա, շահիր, բայց լոմբարդներում ոսկեղեն են դնում կամ ինքնասպան լինում. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի օրենսդրական նախագիծն աղմուկի առիթ է դարձել: Պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում լրատվամիջոցները պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվեն վիճակախաղերի, տոտալիզատորների, շահումային խաղերի վերաբերյալ գովազդների տեղադրման կամ հեռարձակման հարցում։

Օրենքի նախագծի հետ կապված լրատվամիջոցների ղեկավարները մտահոգված են, թե Հակոբյանի առաջարկած փոփոխություններն ազդելու են իրենց եկամուտների վրա. «Լրատվամիջոցների կողմից պատերազմ հայտարարվեց իմ դեմ: Նրանք կամ չեն ընկալում ինչի մասին է օրենքը, կամ ուղղակի պետք է, որ ներկայացնեն, թե օրենքը լրատվամիջոցների դեմ է: Օրենքի նպատակն է, որ հնարավորինս քիչ խրախուսվի խաղամոլությունը»:

Հարցին՝ կան ուսումնասիրություններ, թե այս օրենքի փոփոխությունը որքանով է նպաստելու, որ խաղամոլությունը նվազի, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե ինչքանով կնվազի, բայց կարող եմ ասել, որ երիտասարդները քիչ կտեսնեն շահագրգռող այդ գովազդները, որտեղ ասում են՝ գրանցվիր, խաղա, շահիր, մի աշխատիր: Բոլորս էլ գիտենք, թե խաղամոլության պատճառով ինչեր են լինում: Լոմբարդներում ոսկեղեն են դնում, մինչև անգամ ինքնասպանություններ են լինում»:

Հրաչյա Հայկոբյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ օրենքը լրատվամիջոցների դեմ չէ, քանի որ օրենքով սահմանվելու են հատուկ ժամեր, երբ կցուցադրվեն նման գովազդներ: «Պետք է ժամ սահմանվի, որ այդ ժամից դուրս իրավունք չլինի գովազդը հեռարձակելու»,- նշեց պատգամավորը:

Հրաչյա Հակոբյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է «Իմ քայլը» խմբակցությունում: Պատգամավորն ասում է, որ նախագիծին և դեմ արտահայտվողներ են եղել, և կողմ: «Իրենք որոշ հարցեր ունեն, որոնք պետք է պարզաբանվեն, ես կփորձեմ պարզաբանել»:

Մանրամասները՝ տեսանյութում: