Ուզում ենք դատական համակարգը թողնենք իր յուղով տապակվի, որ հասկանանք՝ ի՞նչ «բլյուդա» կստացվի. ՀՀ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻԵԴ-ից ստացված որոշումների հետևանքով առաջացած ֆինանսական բեռը կրելու գործընթացին չպե՞տք է մասնակից լինեն թերացած դատավորներն ու նախաքննական մարմինները։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ցանկացած առաջարկ ենթակա է քննարկման, սակայն պետք է առաջարկվող փոփոխություններն իրականացվեն զգուշավոր։

«Կարծում եմ նաև, որ այդ գաղափարները քննարկելիս պետք է լինենք մաքսիմալ բալանսավորված, որ կառավարման համակարգում չառաջանան ճեղքեր և խորշեր ու ստացվի այնպես, որ վատ դատական համակարգ չունենալու փոխարեն մենք ընդհանրապես դատական համակարգ չունենանք։ Այսօր ՀՀ-ի Ազգային ժողովն ու ժողովուրդն ունի տեսական հնարավորություն այդ դատական համակարգը ցրելու և նորից հավաքելու։ Բայց մենք պե՞տք է գնանք այդ ճանապարհով։ Երկար տարիներ արձանագրումը եղել է այսպես, որ օրենսդրական պայմանները դատական համակարգի անկախության համար կա, մնում է միայն քաղաքական կամքը, հիմա մենք ուզում ենք այդ կամքը ցուցաբերել։ Ուզում ենք դատական համակարգը թողնենք իր յուղով տապակվի, որ հասկանանք՝ ի՞նչ «բլյուդա» կստացվի։ Եթե կտեսնենք, որ այդ ստացված համակարգը սպասարկում է ՀՀ ժողովրդին, Սահմանադրությանը, պետությանը, մենք կանենք մեր հետևությունները, եթե պարզենք՝ էդպես չէ, մենք այս դահլիճում ունենք բոլոր լծակներն այդ հարցը լուծելու համար, սակայն առաջարկում եմ գնալ այն ճանապարհով, որ ունքը շինելու փոխարեն աչքն էլ չտանք հանենք»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հարցադրում հնչեցրեց արդյոք օրենսդրորեն հնարավոր է, որ ԱԺ-ն ստեղծի Քննիչ հանձնաժողով և քննի դատավորների ունեցվածքը: «Ես չգիտեմ, սա համպատրաստի միտք է։  Խորհրդարանում կան բազմաթիվ լծակներ, Կառավարությունն էլ դեմ չէ և խորհրդարանին ամբողջ ծավալով կաջակցի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան