Ռազմական երկու գործարան միավորվեցին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Գործադիրը որոշում է ընդունել է վերակազմակերպել «65 Ռազմական գործարան» ՓԲԸ-ն «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ին միացման ձևով: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ի 100 տոկոս սեփականատեր, որը թույլ կտա ընկերությանը ներգրավել ռազմաարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում՝ համաձայն որի ներդրումներ նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 100 տոկոս պետական ձեռնարկություններում, ինչպես նաև ընկերությանը վերաբերող հարցերով առավել հստակ և օպերատիվ կերպով մասնակցել բանակցություններում՝ միջազգային պայմանագրերի շրջանակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործընթացներում:

«65 Ռազմական գործարան»-ը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի հիմնական գործունեության ոլորտն է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգման, և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքները, ավիացիոն խոցման միջոցների արտադրությունը: 

«Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ն 98,4 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի կառավարումը հանձնված է Պաշտպանության նախարարությանը, որը զբաղվում է հրաձգային զենքերի փողերի (5,45 մմ -7,62 մմ տրամաչափի) արտադրությամբ, հրաձգային զենքերի նորոգմամբ՝ կոմպլեկտավորող մասերի, այդ թվում՝ փողերի նախագծմամբ, արտադրությամբ և փոխարինմամբ, նոր տեսակի զենքերի մշակմամբ: