Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ. ՀՀ ԱՆ

Լուրեր

14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է տարածել, որում ասվում է, որ նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզը:

Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը:

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Երևան քաղաքում ձևավորվել են աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, հայտնաբերել հիմնական աղբյուրները՝ տեսակները, ստեղծել աղմուկի քարտեզ, որը բնակավայրերում կտա հստակ պատկերացում աղմուկի մակարդակի վերաբերյալ:

Քանի որ Երևան քաղաքը բավականին մեծ է և աղմուկի քարտեզը հիմնականում ներառում է տրանսպորտային հոսքերի աղմուկը, առաջին փուլում՝ 2018թ. ընթացքում չափումներն իրականացվել են Երևանի` Փոքր Կենտրոնի առավել աղմկոտ տարածքներում:

Իրականացված չափումների ընթացքում պարզվել է, որ աղմուկի մակարդակը փոխվում է ինչպես կախված ժամից, այնպես էլ տեղից և օրից: Աղմուկի մակարդակի բարձրացմանը հիմնականում  նպաստում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ոչ ճիշտ վայրերում տեղակայված և սխալ դասավորվածություն ունեցող շենքերը, որոնք նպաստում են աղմուկի ուժգնացմանը և տարածմանը: Քաղաքը բաժանաված չէ բնակելի և բիզնես հատվածների, շինությունների նշանակությունն ի սկզբանե որոշված չէ, որը նույնպես նպաստում է ոչ բարենպաստ պայմանների: Շինարարական աշխատանքների ծավալի աճը, որտեղ հաշվի չի առնվում նորմերը ևս  հանգեցրել է նրան, որը շրջակա միջավայրում աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը 25-30 դեցիբելով։

Երևանի աղմուկի դեմ պայքարի ծրագիրը իր տեսակով եզակի է և ներառում  է բավականին թվով մեծ ինֆորմացիա, քանի որ վերջին անգամ աղմուկի քարտեզը կազմվել է 1976թ.:

Մինչև 2021 թ. նախատեսվում է չափումներ իրականացնել քաղաքի ամբողջ տարածքում և քարտեզագրել բոլոր համայնքները։ Աշխատանքները փուլ առ փուլ կներկայացվեն համապատասխան լիազոր մարմիններին, ինչը հնարավորություն կտա իրականացնել առողջության պահպանմանն ուղղված առավել նպատակային ու արդյունավետ միջոցառումներ և հնարավորինս զերծ մնալ աղմուկից, իսկ աշխատանքների ավարտից հետո կունենանք մշակված լիարժեք քարտեզ, որը թույլ կտա համեմատականներ տանել առաջատար երկների հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աղմուկը շրջակա միջավայրում տարեկան աճելով միջինը 0,5 դեցիբելով, ներկայումս հասել է այնպիսի մակարդակի, որ անհանգստացնում է քաղաքացիների անդորրը:

Փոքր Կենտրոնում իրականացված չափումների արդյունքները ներկայացված են լուսանկարում: