Մերօրյա տեղեկատվական խառնակչության պայմաններում այսպիսի ուղղակի շփումները և տեղեկատվության փոխանակումը չափազանց կարևոր են. Արարատ Միրզոյանն՝ Արցախ կատարած այցի մասին

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Աշխատանքային այցով իմ շատ սիրելի Արցախում էի։

Ջերմ, բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ ունեցանք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ մի շարք պետական, ռազմական, քաղաքական, հոգևոր և մշակութային գործիչների հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանն առնչվող բազմաթիվ հարցերի մասին անկեղծ և հանգամանալից քննարկում ունեցանք ԱՀ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ: Կարծում եմ, որ մերօրյա տեղեկատվական խառնակչության պայմաններում այսպիսի ուղղակի շփումները և տեղեկատվության փոխանակումը չափազանց կարևոր են հայկական երկու հանրապետությունների ներդաշնակ և համահունչ ընթացքի համար։

Այցելեցի մարտական դիրքեր, Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցի արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, եղա Քր․ Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցեցի ուսուցիչների եւ սաների հետ: Մեծ բավականություն ստացա նաև Շուշիում Կերպարվեստի պետական թանգարան, Երկրաբանության թանգարան և Հայկական դրամի թանգարան այցելությունից»,- գրել է ԱԺ նախագահը: