Երևանի թիվ 2-րդ բուժմիավորման ՓԲԸ-ում ներդրվել է ճառագայթմամբ ախտորոշիչ հետազոտությունների նոր սարքավորումներ

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Երևանի թիվ 2-րդ բուժմիավորման ՓԲԸ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է արագ, որակյալ, մատչելի և ցածր ճառագայթմամբ ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը։

Ինչպես տեղեկացրեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, աշխարհում մեծ պահանջարկ ունեցող «Ֆիլիպս» ընկերության 3D մոդելի «Բրիլիանս»համակարգչային տոմոգրաֆը և «Տոշիբա» ընկերության թվային ռենգեն նորագույն սարքավորումների ներդրումից մեկ ամիս անց դրական ձեռք բերում է արձանագրվել հիվանդությունների բացահայտման և ախտորաշման, ինչպես նաև ավելացել է պացիենտների հոսքը:

«Շատ ցածր ճառագայթմամբ այս նորագույն սարքավորումներն էապես փոխել են մեր բուժ ծառայության որակը։ Այս վեց ամիսների ընթացքում իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիկ մոտ 750 հետազոտություն: Պետպատվերի շրջանակներում իրականացվել է 1800, իսկ վճարովի սկզբունքով՝ 1200 թվայնացված ռենտգեն հետազոտություններ: Բարձր տեխնոլոգիական այս հետազոտությունները ավելի հասանելի դարձնելու նպատակով մենք պարբերաբար վերանայում ենք գնային քաղաքականությունը՝ կիրառելով ճկուն մոտեցում։ Այս ներդրումային ծրագիրը հատկապես համակարգչային տոմոգրաֆի մասով իրականություն դարձավ առողջապահության նախարարության քաղաքականության արդյունքում: Համակարգչային տոմոգրաֆը գործի դնելու համար պահանջվում էր արտոնագիր։ Մենք դիմեցինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և հարցը օպերատիվ ձևով օրենքի շրջանակներում լուծվեց։ Արդյունքում մենք ժամանակ չկորցրինք և սարգավորումը անմիջապես գործի դրվեց»,- ներկայացնելով վերջին վեցամսվա տվյալները՝ նշել է Երևանի թիվ 2 բուժմիավորման ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանը։

Նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով կլինիկան հագեցնելու քաղաքականությանը զուգընթաց կարևորվում է որակյալ կադրերի ներգրավվման և վերապատրաստման քաղաքականությունը։ Ներկայում Երևանի թիվ 2 բուժմիավորումը համագործակցում է ԱՄՆ-ի, Կոլումբիայի համալսարանի մասնագետների հետ: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է բժշկական համատեղ օն լայն կոնսիլիում Կոլումբիայի համալսարանի մասնագետների հետ միասին։

2018թ-ի արտադրության «Ֆիլիպս» ընկերության 3D մոդելի «Բրիլիանս» համակարգչային տոմոգրաֆը և «Տոշիբա» ընկերության թվային ռենտգեն սարքավորումը առաջինը Հայաստանում ներդրվել է 2018-ի օգոստոսին Երևանի թիվ 2 բուժմիավորումում։