Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

Լուրեր

04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք և պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-եգիպտական հարաբերությունները զարգացնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ պատմամշակութային ամուր կապերն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերությունները լավ հիմք կարող են լինել առևտրատնտեսական համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ կապեր կան նաև կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, որտեղ նույնպես համագործակցության մեծ ներուժ կա:

Փոխվարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը և հույս հայտնել, որ համաձայնագրի կնքումը նաև դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության խորացման համար:

Եգիպտոսի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ջանք չի խնայի հայ-եգիպտական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եգիպտոսի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության և դրա հետագա զարգացման հնարավորությունների ու հեռանկարի շուրջ: