«Մենք չունենք տարածքներ տալու»․ «Իմ քայլը»-ի պատգամավորը՝ հակառակին պատրաստ  գործիչներին պատրաստ է հանձնել Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը երեկ ֆեյսբուքյան էջով առաջարկել է «Հայ Ազգային Կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանին փոխանակել Դաշտային Արցախի հետ։ Պատգամավորին դուր չի եկել, որ պարոն Զուրաբյանը ադրբեջանական լրատվամիջոցի հետ խոսել է փոխզիջումային լուծումներից, որոնցից մեկը ենթադրում է ազատագրված հողերի վերադարձ:

«Ես ոչ թե խնդիր ունեմ այդ անձի հետ, այլ ես ունեմ խնդիր այդ մոտեցման հետ»,- Factor-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը։

Տիկին Հովսեփյանի համար անընդունելի է ընդհանրապես Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ գտնվող տարածքների ցանկացած դեպքում զիջելու տարբերակը․ «Դուրս է գալիս, որ մենք կորցնում ենք զինվորին, արյունը թափվում է, և կորցնելու ենք մենք հող»։

Պատգամավորին դուր չի գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների պատկերացումները արցախյան խնդրի լուծման մասին։ Ինքը վստահ է, որ մենք պատերազմ ենք հաղթել և մեր խնդիրն է Ադրբեջանին ստիպել հաշտվել այդ մտքի հետ, մենք զիջելու ոչինչ չունենք:

«Մենք արդեն իսկ զիջեցինք Նախիջևանը, այսօր մեր թշնամին հասել է Խաչիկ գյուղի սահման, մենք արդեն զիջել ենք մի մեծ հատված, մենք զիջել ենք Արծվաշենը»,-թվարկում է իշխանական պատգամավորը։

Հարցի լուծման միայն մի տարբերակ է տեսնում Սոֆյա Հովսեփյանը՝ պահպանել այն, ինչ կա, և խաղաղությունը ամրագրել գործող սահմաններով, այս մասին, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն էլ է խոսել:

«Երբ հարցը վերաբերեց փոխզիջումներին, պարոն Փաշինյանը շատ հստակ ասաց, որ ինչ փոխզիջման մասին է խոսքը, մենք խոսում ենք փոխզիջումից, ինչի մասին է խոսքը՝ եթե մենք չունենք տարածքներ տալու և ունենք մենք հաղթած պատերազմ և ունենք հաղթած հայրենիք»,- վստահեցնում է պատգամավորը։

Տիկին Հովսեփյանը երբեք չի մոռանա, թե ինչ գնով է ձեռք բերվել արցախյան հաղթանակը, ինքը այդ ժամանակ մանկություն է կորցրել, իսկ Հայաստանը՝ արդյունաբերություն։ Բայց ինքը մեծահոգի է․ «Ես կարող եմ դրանք ներել, ինչո՞ւ, որովհետև ես այսօր ունեմ հնարավորություն և արդյունաբերություն ստեղծելու, և բանակցելու, և բերելու ներդրումներ անելու»։

Պատգամավորի պատկերացումներին այսօր անդրադարձել է նաև Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա ակնարկել է, որ պատգամավորը դեռ կարիք ունի հղկելու իր քաղաքական իմացությունը Ղարաբաղի հարցի և Լևոն Զուրաբյանի մասին։

«Սա քաղաքական մոտեցում չէ, մենք մեծ հաշվով չպետք է հայրենիքի դավաճաններ փնտրենք մեր շարքերում, որովհետև ես վստահ եմ թե ձեր հիշատակած պատգամավորը, թե Լևոն Զուրաբյանը Հայաստանի, մեր հայրենիքի նկատմամբ պատկառանք ու սեր են տածում և ամեն մեկն իր տեղում թող իր գործը լավ անի»,- ասում է ԱՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Ի դեպ, Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը հավանել էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։ Ինքը, պարզվում է, գրառումը հավանել է վերապահումով, քանի որ Լևոն Զուրաբյանին հաստատ չի զիջի Դաշտային Արցախի դիմաց։

«Լևոն Զուրաբյանին անձամբ ծանոթ չեմ, գտնում եմ, որ նա մեծ ներդրում ունի ՀՀ պետականության կայացման մեջ և չեմ կարծում, որ նրան կարելի է զիջել ինչ-որ բանի դիմաց»,- ժպտում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։

Պարոն Կարապետյանը շեշտել է, որ հարգում է իր գործընկերոջ կարծիքը, իսկ Արցախի հարցի լուծման մասով դեռ պետք է լսել Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

Մհեր Արշակյան