ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբանը կմիջնորդի դատարան բերել Արա Մինասյանին

Լուրեր

13.08.2026 | 17:40
Սուպերհամակարգիչը գնահատել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» չեմպիոնության շանսերը
13.08.2026 | 17:31
COP17-ի կազմակերպման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ 2 640 797.5 հազար դրամ
13.08.2026 | 17:24
Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին
13.08.2026 | 17:07
Նիստը կիսատ է մնացել. Նարեկ Կարապետյանը` Էդգար Ղազարյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 17:01
Ալեն Սիմոնյանը` իր նոր պաշտոնի մասին. խոսել ենք, որոշում է կայացվել, որի համար վարչապետին շնորհակալ եմ
13.08.2026 | 16:56
Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:51
Դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:44
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:36
Էդգար Ղազարյանի հարցով նիստ կունենանք. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:35
Վեճից հետո ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 16:28
5,3 մլրդ դրամ` հուլիսին իրականացված արտահանումների փոխհատուցման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:21
Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
13.08.2026 | 16:17
Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:09
«Պայմանավորվածությունը քանդման եզրին է․ Էդգար Ղազարյանը պրոբլեմ է, պետք է ներողություն խնդրի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:02
«Սրիկայաբար փորձում եք շահարկել», «Ձեզ դուրս են շպրտելու ԱԺ շենքից»․ վիճաբանություն խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի տնօրեն, հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանին որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ դատարանին միջնորդություն է պատրաստվում ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Մինասյանը, հիշեցնենք, քաղհայց է ներկայացրել Արսեն Թորոսյանի դեմ և առողջապահության նախարարից պահանջում է ներողություն խնդրել վիրավորանքի համար և հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Մինչդեռ Արսեն Թորոսյանի փաստաբանի խոսքով՝ իր վստահորդը որևէ մեկին չի վիրավորել․ «Իմ վստահորդը տնօրենի հետ կապված ոչինչ չի ասել, որևէ մեկին չի վիրավորել, դրանք գնահատողական կարծիք են եղել»։

Այս գործով այսօր տեղի էր ունեցել հերթական դատական նիստը, որի ընթացքում, ինչպես Factor.am-ին ասաց Գևորգ Գյոզալյանը, ինքը միջնորդել է հետաձգել այն, որպեսզի Արա Մինասյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդություն ներկայացնի։

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 4-ին:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2016 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընկերության մի շարք աշխատակիցների հանցակցությամբ, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ առերևույթ հափշտակել է ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» պայմանագրի շրջանակներում ընդգրկված «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերով գումարները: Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերևույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ՝ այսօր որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նկատի ունենալով, որ Ա.Մինասյանը թաքնվում է քննությունից և պարզ չէ նրա գտնվելու վայրը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: