Մանվել Գրիգորյանն այն վիճակում չէ, որ հիվանդանոցից տեղափոխեն կալանավայր․ փաստաբան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը փետրվարի 8-ին տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ հետազոտման։ Նա մինչև այսօր գտնվում է հիվանդանոցում։ Factor.am-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ չէ և նման վիճակում նրան չեն կարող տեղափոխել կալանավայր․ «Դատախազությունն ու վարույթն իրականացնող մարմինը պետք է թողնեն ՀՀ քաղաքացին շատ չխոշտանգվի։ Փաստաբանական խումբը միշտ հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է կալանք կրելու ընթացքում։ Չլիներ կալանքը, չէր լինելու ինսուլինից կախվածություն, չէր լինելու տասնյակ հիվանդությունների աճը։ Կալանավայրում չկան միջոցներ, որպեսզի մահացու հիվանդությունները մնան գոնե այն վիճակին, որին որ եղել են մինչև կալանքը»։

Թե դեռ որքան կշարունակի Մանվել Գրիգորյանը մնալ քաղաքացիական հիվանդանոցում հայտնի չէ։

Հիշեցնենք, որ նա դեկտեմբերի 21-ին, 25 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր այս տարվա հունիսին։

Լիլիթ Շաբոյան