Այս իրավիճակը մեզ դնում է անհարմար խնդրի առաջ. Բորիս Նավասարդյանը՝ ՀՀՌ խորհրդի թափուր տեղերի համալրման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
Բոլորը

Շատ ողջունելի է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձաժողովը որոշեց ներառական գործընթաց ապահովել, բայց մենք չենք ցանկանում, որ շարունակվի այն ոճը, երբ ամեն ինչ որոշվում էր վերևում: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում առաջացող թափուր տեղի համալրման խնդիրների թեմայով փետրվարի 11-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Այդպիսի ռիսկեր տեսնում ենք: Հիմա գործընթացներ են լինում, որ ցույց են տալիս, որ ոչինչ չի փոխվել»,- հավելեց նա:

Նավասարդյանի խոսքով՝ վերջերս անհարմար խնդրի առջև են կանգնել: ՀՌՀ-ն, նրա հավաստմամբ, վերջին ամիսներին մի դիրքորոշում է ընդունել, որ «դա մեր գործընթացն է, ում կցանկանանք, նրան էլ կներկայացնենք»:

Նշենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն առաջարկել է հինգ անդամից բաղկացած անկախ մրցութային հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների և նախագահի ընտրություններով: Գործընթացի թափանցիկությունը, սակայն, կասկածներ է հարուցել:

Մանրամասները՝ տեսանյութում: