Նախկինում նման նախադեպեր ես չեմ հիշում. Անդրանիկ Քոչարյանը՝ զինծառայողի ինքնասպանության դեպքը թաքցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:40
«Բարսելոնան» երկարաձգեց Ֆլիկի հետ պայմանագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:32
Անցած տարի՝ առանց եկամուտի․ ինչ է հայտարարագրել Լևոն Զուրաբյանը
18.05.2026 | 17:23
Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում
18.05.2026 | 17:16
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
Բոլորը

Հանձնաժողովը և ես այդ հարցն առաջնահերթ կուսումնասիրենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծառայողի ինքնասպանության դեպքը ՊՆ-ի կողմից չհանրայնացնելուն:

«Կհասկանանք, թե ինչ մեխանիզմների բացակայությունն էր, որ այսպիսի անորոշություն առաջացավ: Նախկինում եթե ուշանում էր՝ մեկ-երկու օր, մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր կորուստների մասին: Այստեղ ինչ-որ մեկը, եթե թերացել է, ապա հանձնաժողովը հետամուտ կլինի դա բացահայտելու համար, բայց այստեղ արտառոց մի թաքցնելու բան չկար: Բացատրություն տրվել է, եթե չի տրվել, ապա մենք հանձնաժողովով անպայման կուսումնասիրենք»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն էլ է այդ դեպքի մասին լրատվամիջոցներից տեղեկացել: Factor.am-ի դիտարկմանը՝ սա վատ նախադեպ չի՞ դառնա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ այս դեպքը երբեք նախադեպ չի դառնա. «Նախկինում նման նախադեպեր ես չեմ հիշում, իսկ հիմա, եթե այսպիսի մի բան է եղել, պետք է հասկանանք պատճառները: Որպեսզի նախադեպ չդառնա։ Բա հանձնաժողովն ինչի՞ համար է»:

Հիեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է: ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը: Դեպքի մասին ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն չի տարածել: Դեպքը հասարակությանը հասանելի է եղել մեկ ամիս անց՝ լրատվամիջոցների հրապարակումներից:

Մանրամասները՝ տեսանյութում: