ՀՌՀ մրցութային հանձնաժողովի կազմավորման փուլում խնդիրներ առաջացան, որոնք լուրջ մտահոգում են. Աշոտ Մելիքյան

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հանրային հեռուստառադիընկերության խորհրդում թափուր տեղերի թեկնածուների ընտրության համար մրցութային հանձնաժողովի կազմավորման փուլում խնդիրներ են առաջացել: Փետրվարի 11-ին հրավիրված ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ դա լուրջ մտահոգում են:

Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստառադիոընկերւթյան խորհրդում թափուր տեղ է առաջանալու. լրանում է խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը:

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեռ ամռանը գործընթաց սկսեց, որպեսզի այդ տեղի համար մրցույթ անցկացնելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելիս այնտեղ ներգրավվեն և՛ պետական մարմինների, և՛ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդ որում՝ մրցութային հանձնաժողովը ստեղծվում է 6 տարի ժամկետով, որ երբ թափուր տեղեր առաջանան Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում, անցկացվի մրցույթ: Հիմա այդ հանձնաժողովի կազմավորման փուլում որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք մեզ լուրջ մտահոգում են»,- նշեց նա:

ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ լրագրողական կազմակերպությունների կողմից կոնսենսուսով մրցութային հանձնաժողովի անդամ է ընտրվել Լևոն Բարսեղյանը, իսկ մյուս ներկայացուցիչը պետք է լիներ ստեղծագործական միությունների կողմից, այդ թվում՝ Ժուռնալիստների միության:

«Այստեղ հենց սկսվում է ամենահետաքրքիրը: Վերջերս մամուլում հրապարակվեցին լուրեր, որտեղ նշվում է, որ ստեղծագործական միությունների մի շարք ղեկավարներ տեղյակ չեն եղել այդ գործընթացից: Ավելին, ոմանք ասում են, որ իրենք անձամբ դեմ չէին լինի ներառվել այդ մրցութային հանձնաժողովում, քանի որ կարևորում են նրա գործունեությունը և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում նոր անդամ ընտրելու գործընթացը: Փաստորեն, ստացվում է, որ այստեղ լուրջ խնդիր կա»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: